Qahana.am-ը գրում է․
Հունվարի 31-ին Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Արարատյան Հայրապետական թեմում գործում են սրբի անունը կրող երեք եկեղեցիներ՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս, Նոր Նորքի Ս. Սարգիս և Արգավանդի Ս. Սարգիս:
Ս. Պատարագի սկզբից՝ 10.30-ից, Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս զորավարի մասունքները:
Նույն օրը Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից եկեղեցի կբերվի 17-րդ դարում Ավետիս երեցի կողմից Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Սրբի մասունքի հետ Ս. Պատարագի ընթացքում կդրվի Ս. Սեղանին, և հավատավոր ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին ու սուրբ Ավետարանին:
Ավետարանն ու սրբի աջը եկեղեցում կմնան մինչև 17.30-ը:
Հունվարի 31-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի Առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև ժ. 22.00-ն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ