Մինչև հայ ժողովուրդն ի սփյուռս աշխարհի` ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կարողացավ Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) սցենարով ֆիլմ նկարահանել, նույն ժամանակահատվածում թուրքերը հաջողացրին Ռասել Քրոուի «Ջուր Որոնողը» ֆիլմի պրեմիերան իրականացնել:
Բան չունեմ ասելու, դրանք «լրիվ» համարժեք իրադարձություններ են, ու ֆիլմը ֆիլմ ա, ի՞նչ տարբերություն, պարզապես սա հետևանք ա էն մտածելակերպի, որ բոլորն էլ նույնն են, ու Լևոնի վախտով էլ ա նույնը եղել, հիմա էլ:
Տարաբնույթ մուտիլոֆշիկներ ու խառնակիչներ ջան, ինչ էլ ասեք Լևոնի վախտերի մասին, մենակ մի բան հաշվի առեք` Լևոնը կարողացավ Հայաստանի Հանրապետության պլանկեն էնքան բարձրացնի, որ տարածաշրջանում ու աշխարհում մեզ հավասարը հավասարի էին դիտում, իսկ հիմա մենք մնացինք Ճոյտի նկարած հայրենասիրական ֆիլմի հույսին ու ազգովին կարող ենք հպարտանալ, որ դե սաղ կինո ա էլի, մեկ ա՝ նայելու ենք, անցնի, գնա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/811097038929748?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել