Հարգելի ընկերներ, սա իմ սիրած թեմաներից մեկն է, որին հաճախ եմ անդրադառնում: Հատկապես հիմա, մեր օրերին, այս «կռիվը» գնալով թեժանալու է: Հայի ռուսաստրուկ տեսակը շատ լավ գիտակցում է իր գլխի գալիքը, իրեն բնորոշ հոտառությամբ զգում է ֆաշիստական Ռուսաստանի կործանումը, որը նաև իրե՛նց կործանումն է: Այդ իսկ պատճառով, որքան կարող եք՝ հեռու մնացեք գլուխները կորցրած ռուսուլմաններից, երբեք նրանց հետ խոսքի կամ բանավեճի մի բռնվեք, անմիջապես «վարագույրը» քաշեք երեսներին: Այդ տեսակի հետ տված կռվի ներկայիս փուլի ամենաարդյունավետ ձևը նրանց արհամարհելն ու մեկուսացնելն է: Երբեք միամտաբար մի փորձեք նրանց համոզել կամ բացատրել մի բան, որը նրանք ձեզանից լավ գիտեն, մի բան, որը հենց պատճառն է դարձել նրանց ներկայիս գազազման: Որքան շատ նրանց «պատնեշեք» ֆեյսբուքում, այնքան ավելի քիչ «ռաստ» կգան մեր տեսակին և թույն թափելու հնարավորությունից կզրկվեն: Ավելի լավ է թողեք՝ սեփական թույնը մեջները կուտակվի, սեփական «ճամբարում» շրջանառվի, քան արտաթորեն ու առանց այն էլ գաղջ մթնոլորտն ավելի թունավորեն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տերերից հատուկ հրահանգ են ստացել աջ ու ձախ թույն թքել ստրկապետության թշնամիների վրա: «Ըմբռնումով» մոտեցեք և հնարավորություն տվեք նրանց կատարելու կարիճի վերջին խայթոցը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել