Կալիֆոռնիա Նահանգ: Կալիֆոռնիա Նահանգի <<ԿԱԼԻՖՈՌՆԻԱ>> հյուրանոց` որտեղ էլ մի մեծահարուստ իր անիմաստ դարձած կյանքի ժամերն էր վատնում, նա ոչ ընտանիք ուներ, ոչ մոտ ընկերներ, ոչ էլ սիրուհի, բայց ուներ կուտակած մեծ հարստություն, որն իրեն էլ չէր երջանկացնում…

Միայնակ ու անիմաստ կյանքից ազատվելու տենչանքից նա մարդասպան է վարձում և նկարագրելով իր արտաքինը` հեռախոսով հայտնում է, թե երբ և որ ժամին որտեղ է լինելու …

<<Ես ամեն օր նույն ժամին <<ԿԱԼԻՖՈՌՆԻԱ>> հյուրանոցի ռեստորանում նստած եմ լինում, այսինչ օրը և այսինչ ժամին, կգաք ու առանց զգուշացնելու վերջ կտաք իմ կյանքին…>>

Երեկո էր արդեն, նա, ինչպես միշտ չդվաճանելով իր իսկ սովորությանը, իր իսկ միայնակությունից խեղդված, հյուրանոցի ռեստորանում նստած սպասում էր ու միևնույն ժամանակ էլ ոչնչի չէր սպսում…

Հյուրանոցում նույն սովաորական երեկոյան մթնոլորտն էր` հյուրանոցի այցելուներն այս ու այն կողմ էին քայլում, սրճարանը լի էր մարդկանցով, ոմանք ճաշում էին ընկերական շրջապատով, ծխում, շամպայն խմում, բանավիճում ինչ – որ թեմայի շուրջ , երկու հոգի էլ մի սեղանի շուրջ միմյանց հետ գինու բաժակների հպումով սեթևվեթում էին , քիչ հեռու գտնվող սեղանի շուրջ մի զույգ էր նստած, նրանք լուռ էին, չէին խոսում, կնոջ ձեռքում վառած ծխախոտ կար, հայացքն էլ հեռու ինչ – որ անորոշ տարածություններում էր թափառում, տղամարդն էլ սիգարը ձեռքին` կլանված թերթ էր կարդում, նրանք կարծես վաղուց է, ինչ միասին էին բայց արդեն մոռացել էին` ինչու են միասին, մոռացել էին գիտակցել, որ <<նրանք>> այլևս գոյություն չունեն և այդ <<մենք>> կոչվածն արդեն վաղուց հնացած կեղծիք է, նա նայում էր այդ կեղծիքին և ներքուստ գաղտնի հրճվում, որ արդեն շատ շուտով այդ համատարած կեղծիքների մասնակիցը չի լինելու:

Նա հայացքն ուղղում է դեպի բարը, որտեղ մի երիտասարդ նստած խմում էր, բարմենն էլ լուռ կոկտեյլ էր պատրաստում, նա նայում էր երիտասարդին և մտածում, որ միգուցե նա էլ ոչ մեկի չի սպասում, բայց կարծես սպասում էր, կում էր անում բաժակից և անընդհատ ժամին նայում…

Ամեն ինչ ընթանում էր ըստ պլանավորած ծրագրի, մինչև այն չէր խախտի նրա դիմացի սեղանին աննկատ հայտնաված խորհրդավոր մի գեղեցկուհի …

Գեղեցկուհին միանգամից գրավում է մեծահարուստի ուշադրությունը, նա գայլի հայցքով զննում է շուրջը, հետո հայցքը կենտրոնացնում դիմացը` դեպի մեծահարուստի սեղանը, այնուհետև նա կանչում է մատուցողին և մեկ բաժակ գինի պատվիում, իսկ քիչ անց գինու բաժակն արդեն կիսատ էր, բաժակը դատարկելով, կրքոտ շարժումներով մատներով խաղալով բաժակի հետ, նայում էր մեծահարուստին, որն էլ իր հերթին հայցքը չէր կտրում ցանկասեր անծանոթուհուց: Մատուցողը մոտենում է, վերցնում է դատարկ բաժակը և արագ հեռանում: Մեծահարուստը կանչում է մատուցողին և երկու բաժակ գինի պատվիրում, մատուցողը գինիները բերում դնում է մեծահարուստի սեղանին և հեռանում նա վերցնում է գինիները, կանգնում է և հստակ քայլերով մոտենում է անծանոթուհու սեղանին, և առանց թույլտվություն հարցնելու նստում նրա սեղանի շուրջ, գինու բաժակները դնում է սեղանին, անծանոթուհին ոչինչ չի ասում` լուռ, գայլի հայցքով հետևում է այդ ամենին, նա պահպանելով լռությունը` դեպի իրեն է մոտեցնում գինու բաժակներից մեկը, վերցնում է և նայելով մեծահարուստին ագահորեն խմում է գինուց: Նրանց միջև զրույց է բռնկվում, որը գնալով էլ ավելի է հետաքրքրանում, որին գումարվում է սեթևեթանքը, մեծահարուստը սկսում է նկատել, որ ծրագրավորած ընթացքը սկսում են խախտվել, բայց իր բանականությունից դուրս պրծած զգացմունքների դեմ ոչինչ չի կարողանում ձեռնարկել, սեթևթանքին գումարվում է գինու երկրորդ բաժակը, երկրորդ բաժակին հաջորդում է երրորդը ` երրորդին էլ չորորդը… մինչ նա կնակատեր, որ սկսում է անդառնալիորեն սիրահարվել իր խորհրդավոր ու կրքոտ անծանոթուհուն, և հասկանալ, որ իր կյանքը սկսում է իմաստաորվել, հանկարծ հիշում է, որ իր կյանքին հաշված րոպեներ են մնացել…

Նա իր համարի բանալիները տալիս է անծանոթուհուն` ուղեկցելով նրան այնտեղ, որտեղ էլ նա ապրում էր, ու մինչ իր կրքոտ անծանոթուհին բարձրանում էր վերև, նա զանգահարում է վարձու մարդասպանին և չեղյալ համարում պայմանավորվածությունը` <<Ես մտափոխվել եմ, իմ կյանքը ինձ եմ պահում, իսկ գումարը կարող եք այլևս չվերադարձնել, ես այն կկրկնապատկեմ>>: Նա անջատում է հեռախոսը և արագ բարձրանոմ համար, որտեղ էլ անծանոթուհին էր իրեն սպասում, նա մտնում է սենյակ և մութ սենյակում նկատում իր կրքոտ անծանոթուհուն` պատուհանի մոտ, ատրճանակը ձեռքին իսկ մյուս ձեռքում գինու բաժակը, իրեն սպասելիս, խորհրդավոր անծանոթուհին հենց վարձու մարդասպանն էր որի հետ նա քիչ անց հեռախոսով չեղյալ համարեց գործարքը, բայց դա նրանց` վարձու մարդասպանների կանոններից դուրս է, գործարքը կիսատ է, քանի դեռ նախատեսված անձը դեռևս կենդանի է: Մեծահարուստը կանգնած էր իր մահվանը դեմ առ դեմ և լուռ սպասում էր, նա համոզված էր որ արդեն ոչինչ նրան ետ չի պահի: Մարդասպանն առանց երկար մտածելու վճռականորեն ատրճանակն ուղղում է դեպի մեծահարուստը և, չդվաճանելով իր իսկ կաննոները, առանց վարանելու սեղմում է ատրճանակի ձգանը և սպանում մեծահարուստին:

 Նա վճարեց իր կյանքից ձեռբազատվելու համար և կրկնակի վճարեց այն իրեն վերադարձնելու համար այն ժամանակ, երբ իր կյանքն այլևս իրեն չէր պատկանում…

Գրված է իրական պատմության հիման վրա…

Nadia Michel Gaspar, 16.09.2012թ., Երևան ©

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել