Բոլորը խոսում են Հակոբ Հակոբյանի (նույն ինքը` Ճոյտի) հեղինակած ֆիլմից, բայց ոչ մեկ չանդրադարձավ դերասանական կազմին։ Ես իրոք զարմանում եմ. հանրությանը բավական հայտնի, լուրջ դերասաններ նման թեմայով, նման անճաշակ ու անորակ կրկեսին ո՞նց են մասնակցել։ Ոչ մի կերպ մարդու ուղեղում չի տեղավորվի, որ ասեն՝ հոնորարի համար են նկարվել։ Չկա նման բան։ Եթե կարան նման թեմատիկայով ֆիլմում նկարվեն տենց անորակ ու զուտ հոնորարի համար, ուրեմն ամոթ իրենց։
Հասկացանք, որ դերասանի աշխատանքը, մանավանդ թատրոնի դերասանի, եկամտաբեր չի։ Բայց դա հիմք չի, որ ամեն աղբում հանուն փողի նկարվեն։ Ոչ միայն դերասանը, այլ ամեն մարդ իր արժեքը պետք ա իմանա։ Ստացած 2 կոպեկը կծախսեն, կգնա, բայց էտ խայտառակությունը հավերժ կմնա։
Մի եղեք այնպիսի դրասան, որ ձեզ միայն սերիալներում կերտած հերոսների անուններով ճանաչեն։ 
Բեզռուկովը որ Բեզռուկով էր, երբ առաջարկեցին նկարահանվել Бригада-2–ում, հրաժարվեց։ Ինչի գումար պետք չէ՞ր։ Բայց ճիշտ գտավ, որ թողի դերասանի էն հեղինակությունը, որը վաստակել էր հենց Бригада բազմասերիանոց ֆիլմով։
հ.գ. Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ Ճոյտի գրասենյակն էլ պակաս ֆեյքերի բանակ չունի ու չի զիջում ոչ մի քաղաքական կուսակցության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել