Առաջարկ Քաղաքապետին
Մի նոր պատուհաս են դարձել մեզ համար ԱՊՊԱ-ի ներդրման արդյունքում քաղաքը կաթվածահար անող վթարները: Խոսքը վերաբերում է չնչին, թեթև վթարներին, որոնց արժեքն ուղղակի կոպեկներ են, սակայն տնտեսությանը ահռելի վնաս են պատճառում: Օրական բազմաթիվ անգամ ականատես եմ լինում կիլոմետրանոց խցանումների, որի մեղավորները հիմնականում էժանագին, իրենց դարն ապրած մեքենաներ են և պարզապես քերծել են միմյանց: Սակայն որպես օրինավոր քաղաքացիներ իրենց մեքենաները թողել են նույն դիրքով և անվրդով սպասում են ապահովագրական գործակալի ժամանելուն, որպեսզի ֆիկսվի վթարը: Իսկ գործակալը մինչև գալիս է, երբեմն կես և ավելի ժամ է քաշում, քանի որ արդեն ձևավորված խցանումը պետք է հաղթահարի նույն այդ գործակալը և երբեմն նաև ավտոտեսուչը: Հատկապես անհանար է լինում մոտենալ այդպիսի վթարներին այն փողոցներում, որոնք ունեն բետոնէ բաժանիչներ: Վթարի արժեքը հազիվ մի տաս հազար դրամ լինի, լավ մի հարյուր դոլար, սակայն ով է հաշվել երթևեկության մյուս մասնակիցներ կորուստերը, որոնք ստիպված են ժամանակ, նյարդեր, վառելիք և առողջություն կորցնել, ինչ է թե ապահովգրական գործակալը պետք գա և ֆիկսի վթարը: Ով է այդ իրավունքը արտոնել ապահովագրական ընկերություններին, որոնք չվստահելով քաղաքացուն և ի սկզբանէ նրան խարդախի տեղ դնելով պետք է անձամբ գան և լուսանկարահանեն մի քանի գրոշ արժեցող վթարը: Այսօր, փառք աստծո, բոլորն ունեն հեռախոսներ, որոնք կարող են նկարահանել: Միթե չի կարելի, որպեսզի վթարի մասնակիցները իրենք լուսա կամ տեսնկարահանեն վթարը, մի կողմ քաշեն իրենց մեքենաները և հանգիստ սպասեն գործակալին և տեսուչին, առանց խցանում և անհարմարություններ ստեղծելով երթեկության մյուս մասնակիցների համար? Բարդ է սա իրականացնելը? Չեմ կարծում: Խոսքը, հիշեցնեմ, թեթև վթարների մասին է:Իսկ Քաղաքապետին առաջարկում եմ դատի տալ ապահովագրական ընկերություններին քաղաքային երթևեկությունը խաթարելու և երկրի տնտեսությանը վնաս հասցնելու համար: Միգուցե այդ ժամանակ որոշ բարելավում արձանագրվի այս ոլորտում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yervand.gharibyan/posts/476427862391463
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել