Լավ տեսք ունենալու համար անհրաժեշտ է նույնքան խնամք տանել մարմնի համար ներսից, որքան արտաքինից։ Քանի որ թե՛ մազերը, թե՛ եղունգները կերատինից են ու նույն գործընթցքով են կազմավորվում, այդ իսկ պատճառով այն սննդամթերքը, որն առողջարար է մեկի համար, առողջարար է նաև մյուսի համար։
Շիճուկի սպիտակուց
Մազերը սպիտակուցի կարիք ունեն կերատին արտադրելու համար, որոնք ամրացնում են մազերը։ Եթե մազերը չստանան անհրաժեշտ քանակաությամբ սպիտակուցը՝ կսկսվի մազաթափություն նկատվել։ Այդ իսկ պատճառով փորձեք ավելի շատ կաթնամթերք օգտագործել ու դրան մեկ գդալ շիճուկ ավելացնել, որը չափազանց հարուստ է սպիտակուցներով։ Մազերին ու եղունգներին առողջարար ազդեցությունից բացի սպիտակուցը լավացնում է ախորժակը։
Կարմիր միս
Հյութալի համեղ տապակած միսը նույնպես հարուստ է սպիտակուցներով ու կրկին չափազանց կարևոր սննդամթերք է մազերի ու եղունգների համար։ Բացի այդ, այն մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, իսկ երկաթի բացակայությունը հանգեցնում է մազերի որկի անկմանը։ Դե իսկ եղունգների դեպքում, երկաթի անբավարարությունը կարող է կոյլոնիխիայի (գդալաձև եղունգներ) պատճառ դառնալ։ Սա չի նշանակում, թե դուք ամեն օր կարմիր միս պետք է ուտեք։ Կարմիր մսի շատ օգտագործումը կարող է վնասակար լինել, քանի որ այն մեծ քանակությամբ հագեցած ճարպ է պարունակում։ Դրա շատ օգտագործումը կարող է մեծացնել սրտի հիվանդությունների, երկրորդ կարգի շաքարախտի ու քաղցկեղների որոշ տեսակների ձեռքբերման հավանականությունը։ Ինչևէ, շաբաթական մեկ անգամ միսը վայելելը կարող է բավարար լինել դրա առողջարար հատկություններից օգտվելու համար։
շարունակությունը կարդա հոլովակում: