ՖԲ ին նայելիս, զգում ես, որ քաղաքագիտությունն ու քաղաքականությունը փուչիկ են, որովհետև բոլորը կարծիք ունեն դրա մասին:
Փիլիսոփայությունը փուչիկ ա, որովհետև բոլորը ՖԲ ում կարող են փիլիսոփայել:
Փուչիկ է իրավագիտությունը, արդեն նաև բժշկությունը:
Երաժշտությունը փուչիկ էր էն գլխից: 
Փուչիկ է նկարչությունը, դրանից էլ են բոլորը հասկանում ու դրա մասին խոսում ՖԲ ում:
Ռազմական արվեստը. Փուչիկ չի, պղպջակ է: Բոլորը ստրատեգ են:

Ֆիզիկան փուչիկ չի: Որովհետև այն չի հետաքրքրում մարդկանց ու մարդիկ նրանից բան չեն հասկանում:
Մի հին քաղաքական անեկդոտ կար.
Ի՞նչ նմանություն Հալլեի գիսավորի ու ֆիզիկա սովորող հարուստի աղջկա միջև.
Երկուսն էլ 75 տարին մեկ են հանդիպում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել