Տավուշի մարզի տխրահռչակ մարզպետ Հովիկ Աբովյանը Կողբ գյուղում Սուրբ Հովհաննես եկեղեցի է կառուցել, որի համար, ինձ հասած տեղեկություններով, երկու միլիոն դոլար է ծախսել:
Գրեթե ամեն օր հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են լինում, զոհվում են երիտասարդ զինծառայողներ, սահմանամերձ գյուղերը ամենօրյա ռմբակոծության տակ են...
Եթե այդ գումարը տրամադրեր սահմանին ժամանակակից տեխնիկայի և տեսանկարահանող սարքերի տեղադրմանը, այսքան կորուստներ չէինք ունենա:
Հ.Գ. Հետաքրիքիր է, մարզպետին որտեղի՞ց այդքան մեծ հարստություն, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչները գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ ու մշտապես թշնամու նշանառության տակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/816310788461983?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել