Գյումրիի ողբերգության իրադարձությունների հաջորդ օրը Երևանի քաղաքապետարանում Հին Նոր տարի նշածներն ու հասարակության աղմուկից հետո դրան անդրադարձածները բաժանվում են 5 խմբի
1. Նրանք, ովքեր քաղաքապետարանում իրենց ներկա գտնվելը բացատրում են զուտ պատահականությանբ, որ ենթադրենք՝ չիշիկ ունեին ու քանի որ մոտ տեղանքում զուգարան չկար ու քանի որ քաղաքապետարանի մոտով էին անցնում, որպեսզի տակը չանեն, մտան քաղաքապետարան՝ իրենց պետքությունները հոգալու ու ձեռի հետ էլ մի քանի հոգու հետ նկարվեցին։
2. Նրանք, ովքեր ասում են՝ Նոր Տարի նշելու չեն գնացել, այլ որպես լրագրող ցանկացել են իմանալ, թե ինչպես է քաղաքապետը Նոր Տարի նշում։
3. Նրանք, ովքեր ասում են, որ խաբեությամբ են իրենց տարել քաղաքապետարան, ու դրա համար էլ մի կես ժամ այնտեղ անցկացնելուց հետո մի երկու հատ Տարոնի հետ սելֆի են արել ու հեռացել։
4 Նրանք, ովքեր քաղաքապետարանի այցելությունից անմիջապես հետո իրենց ֆեյսբուքյան էջերում գրել են, որ այս համազգային սուգի մեջ, եթե Պերմյակովին իրենց տային, իրենք ձեռքերով կխեղդեին, որովհետև ցավն այնքան մեծ է, որ որևէ բան չեն կարողանում անել, բայց դե քաղաքապետարանում իրենց բերանները բաց ֆոտոներով էլ պարզապես չեն ցանկացել իրենց «ներքին» ցավը ցույց տալ ուրիշներին։
5 Նրանք, ովքեր ասում են՝ լավ ենք արել, գնացել ենք քաղաքապետարան ու լավ էլ արել ենք, հին Նոր Տարի ենք նշել, անկախ էն բանից՝ ուրիշները սգում են, թե չէ։
Ինչքան էլ դաժան չհնչի, բայց եթե մի այնպիսի սիտուացիա ստեղծվի, որ պետք է ընտրեմ՝ ում հետ ճանապարհ գնամ, ես այս խմբերից կընտրեմ վերջին` 5-րդ խմբի ներկայացուցիչներին...