Interpress.am-ը գրում է․

1922-ին «Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ»-ում փիլիսոփա Լյուդվիգ Վիտգենշտայնը գրել է, որ «իմ լեզվի սահմանները նշանակում են իմ աշխարհի սահմանները»: Բառերը, որ մենք ունենք մեր տրամադրության մեջ, ազդում են այն ամենի վրա, ինչ մենք տեսնում ենք, և որքան շատ են բառերը, այնքան ավելի լավ է մեր ընկալումը: Երբ մենք սովորում ենք խոսել այլ լեզվով, մենք սովորում ենք տեսնել ավելի մեծ աշխարհ:

Ժամանակակից լեզվի հետազոտողներից շատերը համաձայն են այդ նախադրյալի հետ: Մի քանի լեզվով խոսելը ոչ միայն օգնում է մեզ շփվել, երկլեզվությունը կամ բազմալեզվությունը, ըստ էության, կարող է հստակ առավելություններ  շնորհել զարգացող ուղեղին: Երկու լեզու իմացող երեխան միանում է երկու լեզուներին, նա զարգացնում է  կատարողական վերահսկողությունը, կամ  արդյունավետ կառավարելու հնարավորությունը:

Դրանց կոչում են  բարձր ճանաչողական գործընթացներ, ինչպիսիք են խնդրի լուծումը, հիշողությունը և մտքերը: Երկլեզվությունն ի վիճակի է զսպել որոշ պատասխաններ, խթանել մյուսներին, և, ընդհանուր առմամբ, առաջանում է ավելի ճկուն  միտք: Այս երևույթը հետազոտողները կոչում են երկլեզվության առավելություն:

Քսաներորդ դարի առաջին կեսին հետազոտողները կարծում էին, որ երկլեզվությունը երեխային դնում է անհարման դրության մեջ, մի բան, որ վիրավորում է նրա ինտելեկտի գործակիցը և բանավոր զարգացումը: Սակայն, երկլեզվության առավելության վերաբերյալ վերջին տարիների  հետազոտություններից ստացվել է հակառակ ենթադրությունը:

Հետազոտության մեծ մասը հոգեբան Էլեն Բյալիստոկի մանրակիրկիտ աշխատանքի արդյունքն է: Շատ հարցերում՝ ներառյալ աշխատանքային հիշողությունը, բիլինգվիստները, կարծես, առավելություն ունեն: 2012-ին փաստերը վերանայելով,  Բյալիստոկը ցույց տվեց, որ բիլինգվիստներն ունեն ընդգծված կատարողական վերահսկողություն, մի որակ, որը ի թիվս այլ բաների, կապված է լավ առաջադիմության հետ: Երբ խոսքը վերաբերում է այնպիսի հատկանիշներին, ինչպիսիք են կայուն ուշադրությունն ու արդյունավետ անցումը մի առաջադրանքից մյուսին, բիլինգվիստները, հաճախ առաջադիմում են:

Ակնհայտ է, որ ընտրություն ունենալու դեպքում դուք պետք է օգնեք ձեր երեխային խոսել է ավելի քան մեկ լեզվով: Երկլեզվության մասին հոդվածները «Ստեղծագործականություն և երկլեզվություն», «Հնգամյա երեխայի երկլեզվության ճանաչողական առավելությունները» և շատ գրքեր՝ «Երկլեզվության եզրը», «Երկլեզվությունն ավելի լավ է », վկայում են, որ երկու լեզու իմացող երեխա մեծացնելը մեծ հաջողություն է:

Տասնմեկ տարեկանից Անգելա դե Բրուինը խոսում էր երկու լեզվով: Ծնվել է 1980 թվականին Նեյմեգենում,  փոքրիկ քաղաք  Նիդեռլանդներում:  Դե Բրուինը տանը խոսում էր հոլանդերեն, դպրոցում՝ անգլերեն: Նա սկսեց ուսումնասիրել երկլեզվությունը, կարդաց ճանաչողական առավելությունների  մասին, որը բնորոշ է մեկ լեզվից ավելի իմացող մարդուն: Քոլեջում նա ուսումնասիրել է լեզվաբանություն և նյարդաբանություն:

2012-ին, դե Բրուինն ընդունվել է Էդինբուրգի համալսարանի ասպիրանտուրան հոգեբանություն մասնագիտությամբ՝ ուսումնասիրելու կապը երկլեզվության և ճանաչողության միջև: Նա ցանկանում էր պարզել, թե որքան է իր երկլեզու ուղեղը հարմարեցված  հաջողության հասնելու համար:

«Ես այնպիսի տպավորություն ունեի, որ երկլեզվությունն, իրոք, ուժեղ ազդեցություն ունի կատարողական գործառույթի վրա», – դե Բրուինն ասաց ինձ վերջերս:

Նա իրականացրեց իր առաջին ուսումնասիրությունը: Սովորաբար, կատարողական գործառույթի եզրը փորձարկելու համար, դուք մի հանձնարարություն եք տալիս, որտեղ մարդիկ անտեսում են որոշակի խթաններ, մինչ ընտրողաբար ուշադրությունը սևեռեում են ուրիշների վրա: Սովորաբար օգտագործում են Սայմոնի առաջադրանքը. դուք ցույց եք տալիս նկարները,  (հաճախ սլաքներով) էկրանի ձախ կամ աջ կողմում: Եթե տեսնում եք աջ կողմի սլաքը, սեղմում եք աջ բանալին:

Կարևոր չէ, թե էկրանի որ կողմում է սլաքը հայտնվում: Կարևորն ուղղությունն է, որն այն նշում է: Սովորաբար մարդիկ արագ են արձագանքում նման փորձություններին, երբ աջը մատնացույց անող սլաքը հայտնվում է աջ կողմում և հակառակը:

Բիլինգվիստները, ենթադրվում է, որ առավելություն ունեն անհամատեղելի փորձությունների հարցում, երբ ձախ նետը հայտնվում է աջ կողմում, իսկ աջ՝ ձախ: Երբ դե Բրուինը նայեց տվյալներին, ապա չորս առաջադրանքներից երեքում, այդ թվում Սայմոնի խնդրում առավելություն չկար: Մոնոլինգվիստներն ու բիլինգվիստները նույնությամբ էին կատարել առաջադրանքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել