Armversion.am-ը գրում է․

Թուրքական «Սաբահ» թերթի հոդվածագիր Էմրե Աքյոզն անդրադարձել է Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տեղի ունեցող իրադարձություններին, ամփոփել է անցյալն ու խոսել հնարավոր տարբերակների մասին: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր ամսի 24-ն է… Ապրիլի 24-ին ընդամենը 3 ամիս է մնացել: Այժմ այդ ամսաթվի կարևորության մասին…

«Իթթիհաթ վե Թերաքքիի» («Միություն և առաջադիմություն» կուսակցություն- Tert.am)   ժամանակաշրջանում հայերին այս հողերից «մաքրելու» որոշում կայացվեց:

Դրա մի մասն էլ 1915թ.-ի ապրիլի 24-ին Ստամբուլից հարյուրավոր հայ քաղաքական գործիչների, մտավորականների ու արվեստագետների ձերբակալությունն ու աքսորն էր:

Ապրիլի 24-ը Ցեղասպանության սկզբի օր է հիշատակվում և ոչ միայն հայերի կողմից: ԱՄՆ նախագահները, օրինակ, ամեն ապրիլի 24-ին «Հայկական հարցի վերաբերյալ» ելույթով են հանդես գալիս, սակայն Անկարային անհանգստություն չպատճառելու համար «ցեղասպանություն» եզրույթը չեն օգտագործում:

Օրինակ՝ Բարաք Օբաման, ով նախագահ դառնալուց առաջ քարոզչության ընթացքում «Հայոց ցեղասպանություն» էր ասում, նախագահ դառնալուց հետո 1915-ը բնութագրելու համար հայերի օգտագործած «Մեծ եղեռն» հոմանիշը նախընտրեց:

Դրա փոխարեն, օրինակ, 2012թ.-ին ասածը ցեղասպանության ճանաչումն էր՝ արտահայտված այլ խոսքերով։ «Օսմանյան կայսրության վերջին տարիներին դաժանաբար կոտորված կամ մահվան երթի հարկադրված մեկուկես միլիոն հայերի հիշատակն ենք հարգում»,- ասել էր նա:

Հաջորդ տարիներին էլ գրեթե բառ առ բառ նույնը կրկնեց:

Նախագահներն այդ գիծն են նախընտրում, սակայն ԱՄՆ-ում այլ կարծիքի մարդիկ էլ կան: ԱՄՆ-ի 50 նահանգներից 41-ը ճանաչում է Ցեղասպանությունը: Աշխարհի 22 երկրների խորհրդարաններ էլ են ճանաչել Ցեղասպանությունը:

Այդ առումով Անկարայի կողքին կանգնող փոքրաթիվ երկրներից մեկն էլ Իսրայելն է: Իսրայելի պնդումը հետևյալն է. «Հոլոքոստը՝ ֆաշիստների կողմից հրեաների ցեղասպանությունը, աննախադեպ է և դրա նմանը չի եղել»:

Հետևաբար՝ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում՝ հրեաների ցեղասպանության առաջնայնությունը պահպանելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել