Էս Ճոյտի կինոն ինձ թվում էր, թե հանաք ա։ Մեկ էլ էրեկ ծանոթս մի բան պատմեց, ասեցի իրա տեղը ես գրեմ.
Գնացել էր Ճոյտի՝ ամոթ էլ ա ասել, Ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությանը: Ասում ա՝ խայտառակություն էր, պարզամիտ սցենար, ոչ պրոֆեսիոնալ բեմադրություն:
Խեղճ տղեն ջղայնությունից ֆիլմի կեսը ֆբ-ում ստատուս-մատուս ա գրել: Ուրեմն. ամեն ինչ սկսում ա թուրք տղու ու հայ աղջկա սիրո պատմությունից, ու էդ սերիալի սցենարը զուգորդվում ա Ցեղասպանության տեսարանների բեմադրությամբ: Ասում ա՝ դաժան տեսարաններ բեմադրելուց Ճոյտը ֆանտազիային ա զոռ տվել՝ էլ կնոջ կուրծք կտրել, էլ երեխա թունավորել, էլ անտանելի հռհռոց…. Մի խոսքով, որակի մասին չենք խոսում, իսկ ասելիք ֆիլմը չունի ընդհանրապես: Ընկերս խնդրեց՝ կինոքննադատները նայեն էդ ֆիլմը ու արգելեն հանրային ցուցադրությունը հատկապես արտերկրում, քանի որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տրամաբանության մեջ ոչ մի կերպ չի մտնում ու ավելի շատ կվնասի գործին:
Ես տենց արգելքների սիրահար չեմ: Բայց պատկերացնում եմ, թե ինչ դամբլդոր կինո ա ստացվել, էն կլեյած միրուքներով ու կարտոնից ֆեսկեքին որ նայում եմ, մենակ խնդալս ա գալի։
Կից նյութը՝ այստեղ