Ապրում էին խաղաղ կյանքով հույսը, հավատը, սերը, նրանք հրազատացել էին, չէ որ մեծացել էին միասին, մի տան մեջ, մի փոքրիկ քաղաքում, որ սիրտ էր կոչվում, մի թաղամասում, որ հոգի էր կոչվում: Նրանք, անդորրությամբ պարուրված, մեղմ ու տաքուկ գրկել էին խղճին: Ապրում էին այսպես խաղաղ նրանք դրախտում: Մի օր կյանքը նախանձեց այդ ամուր ընկերությանը ու կայծակի մի հարվածով փոթորկեց հոգուն, որտեղ բնակվում էին նրանք: Սրտի բաց դռների օրը մի անօրեն, հարազատ, բայց շատ ավերիչ արարածի թողեց իր դռներից ներս: Արտաքին կապերի նախարարը, որ աչքերն էին, թույլ տվեց, որ վերջինս մտնի առանց թույլտվության: Գնաց-եկավ մտավ հոգու թաղամաս, թակեց սրտի, հոգու ու հավատի դուռը, դուռը բացեց սերը: Առաջին հայացքից նա ըմբոստացավ, չէ որ երբեք նա այսպիսի արարածի չէր հանդիպել, որ իրեն կարողանար համոզեր վերջինիս կատարելության մեջ: Սիրո ներսում անհասկանալի մի զգացում ծնվեց, հարազատ դեմք տեսավ. հույսը հարցրեց, ով է եկել, եկավ տեսավ ու կախարդվեց: Նա հույս ուներ, որ այդ արարածն իրեն կմիավորի սիրո հետ, ու նրանք ավելի կմտերմանան: Եկավ հավատը, տեսավ հույսին: Նրանք հյուրին ներս թողեցին, սուրճ հյուրասիրեցին, հարցուփորձ արեցին պանդուխտին, որը եկել էր հեռավոր երկրից: Հաճախ էր առեղծվածային էակը գալիս իրենց այգի: Հույսը, հավատը և սերը մեծացան ու դուրս եկան երկրի սահմաններից: Երջանիկ էին անծանոթի հետ, միասին զբոսնում էին, զրուցում, երգում, գույնզգույն երազներով ապրում, նրանք հասել էին երկինք: Բնության հետ երգում էին, զեփյուռը մեղմ փչում էր, խաղում էր նրանց վարսերի հետ: Նա մի օր հեռացավ, գնաց անակնկալ, միանգամից, ինչպես եկել էր: Հավատը հավատում էր, որ նա կգա, լավ բարի արարածը չի կարող խաբել: Հույսը հույս ուներ, որ նորից կքայլի ծանոթ փողոցներով, որ իրենք երազանք էին կոչել, իսկ սերը կարոտում, տառապում էր, լսում էր հավատին, հույսին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել