Ընկերներիցս մեկն ասում ա` հիմա որ նայում եմ մեր կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչներին ու մտածում, որ իրենք են մեր ապագա պատգամավորները, զգում եմ, որ տարիներ անց էլ Հայաստանում ոչ մի բան չի փոխվելու: Ու իրոք, չեմ ուզում թերագնահատեմ ոչ ոքի, բայց կուսակցությունները դարձել են աղանդավորական շարժման նման մի բան: Երիտասարդները կուսակցություններում կատարում են վազվզողի դեր` Սիմոն տա՜ր, Սիմոն բե՜ր, Սիմոն գնա, դեբոշ բռնի ու տենց: Սերնդափոխություն իրականում տեղի չի ունենում, ու կուսակցությունների վերին օղակները մինչև խոր ծերություն, արդեն մի ոտքը գերեզմանում, դեռ կառչած են մնում աթոռից: Խոսքս վերաբերում է գրեթե բոլոր կուսակցություններին: Անձի պաշտանմունքի հայկական տարատեսակ է տիրում, երբ ամեն օղակ պաշտում է իրենից մի օղակ վերև գտնվող օղակին ու կուսակցապետին: Լինելով շահագործված երիտասարդ տարիքում՝ տարիներ անց վերոնշյալ երիտասարդներն արդեն ակամա լինելու են այնպիսին, ինչպիսին իրենց ղեկավարներն են հիմա, սովորական հոգեբանական օրինաչափություն է: Մեր կուսակցություններում ոչ թե ստորին օղակներն իրենցից մի օղակ վերևներին հրում են դեպի վեր ու զբաղեցնում դրանց տեղը, այլ ամեն վերին օղակ, ցած հրելով իր ստորադասին, իրեն վեր է փորձում հրել, որում հաճախ ձախողվում է, ու որը դեգրադացնում է կառույցը հիմքից: Պետք չի փչացնել սերունդը սեփական ամբիցիաները բավարարելու համար, օր ծերության դուք եք հայտնվելու այդ դեգրադացված իշխանության ու ընդդիմության կառավարման ներքո ու երկու ձեռքով գլխներիդ եք տալու, որ չեք դաստիարարկել դրանց՝ քաջ գիտակցելով ու ձեր իսկ մաշկի վրա զգալով, թե ինչ է նշանակում ունենալ անգրագետներ, կիսագրագետներ ու մարգինալ մասսա ձեր իսկ կառավարման ապարատում ու ընդդիմության մեջ: Մի տեղ հասկանալի է, որ խառը ժամանակներ էին, ու մարդիկ, ովքեր մի քիչ նագլիություն ունեին, հայտնվեցին աթոռին, բայց ժամանակի հրամայականն է կամաց-կամաց զտել քաղաքական դաշտը ու տեղ տալ խելացիներին ու նաև նրանց, ովքեր ունեն սեփական ԵՍ, որի հիմնասյունը ՄԱՐԴ տեսակն է: Երիտասարդների ամբիցիոզ ու կարիերիստ բնավորության վրա մի խաղացեք, «հարգելի» կուսակցապետեր ու կուսակցական պաշտոնյաներ, վաղը կրակն եք ընկնելու գազազած ու չինքնաբավարարված պաշտոնյաների ձեռքը, ում հենց դուք եք բուծել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/894131227293376?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել