Մեր բանակն այս տարիների ընթացքում այնքան է առաջադիմել և զարգացել, որ այլևս պարտիզանական պատերազմի մասին խոսելու ենք անցյալով: Նոր սերունդն իր արհեստավարժությամբ պարզապես հպարտություն ու նախանձ է ներշնչում: Իմ սերունդն իր առաջնահերթությունը զիջեց այլևս, սակայն մենք ենք մեր երիտասարդների թիկունքում, իսկ հարկ եղած դեպքում՝ հավասար գծի վրա, կողք-կողքի: Ըստ ՊՆ-ի վստահ հաղորդագրությունների՝ հակառակորդն արժանի պատասխաններ է ստանում: Ազատամարտիկներն անհանգիստ են, բայց և կարգապահ: Առայժմ բոլորս գտնվում ենք սպասողական, բայց հոգեպես պատրաստ վիճակում՝ հետևելով դեպքերի զարգացմանը:
Ինչպես ասում են՝ երանի ջահելները իմանային, երանի տարիքավորները կարողանային: Համադրելով կարողությունները փորձի հետ՝ մենք հզոր ուժ կկազմենք: Սպասում ենք ՊՆ-ի և գլխավոր հրամանատարի կոչին:
Շահե Աճեմյան