Interpress.am-ը գրում է․
Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է Ուկրաինայի կառավարությանն առաջարկի ավելի շատ ֆինանսական և ռազմական օգնություն, քանի որ այն պայքարում է ռուսական աջակցությունը ստացող անջատողականների դեմ: Քլինթոնը մերժում է այն միտքը, որ Կիևին չի կարելի փող վստահել:
Նախկին պետքարտուղարը, որն, ամենայն հավանականությամբ, 2016-ին կառաջադրվի Սպիտակ տան ղեկավար, բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը, ասելով, որ նա դուռը բաց է թողել հանրապետականների հետ փոխզիջման համար, որոնք այժմ վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները:
Ռուսաստանի ծրագրերն Ուկրաինայի հարցով փչացրեցին Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները:
Քլինթոնն արդեն հարձակում է կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա վերջին ֆորումների ժամանակ, հատկապես Ռուսաստանին Ղրիմը միացնելուց հետո, որն Ուկրաինայի տարածքն էր: Ըստ տեղեկության` նա Մոսկվայի գործողությունները համեմատել է նացիստական ագրեսիայի հետ:
«Ես կարծում եմ, մենք պետք է ավելացնենք ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը», Քլինթոնն ասել է չորեքշաբթի Կանադայում ունեցած երկու հանդիպումներից մեկի ժամանակ: «Կարծում եմ, որ մենք բավական խելացի ենք որոշելու համար, թե ինչպես նրանց պատասխանատվության ենթարկել: Պետք է շատ պարզ հասկացնել, որ փողը ուղարկում ենք որոշակի նպատակով և պատասխանատվության բացակայության դեպքում, այլևս գումար չեն ստանա»:
Քլինթոնը հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անում է ամեն ինչ Ուկրաինայի ֆինանսներն ամրապնդելու համար, սակայն, նախկին խորհրդային երկիրը նաև ռազմական օգնության կարիք ունի:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելին անենք` օգնելու Ուկրաինային սահմանները պաշտպանելու հարցում»,-ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ