Աշխարհում բնակավայր կա, կոչվում է «Կրասնիյ Պարտիզան»... Հա, մնացել են տենց անուններ դեռ... Այդ տարածքն այսօր անցել է ԴԺՀ ուժերի ձեռքը, և այդ անցմանը զոհ է գնացել մեկ հայ... Հերթական անգամ հայ տղամարդը, ով ունակ է զենք կրել և հայրենիք պաշտպանել, պաշտպանում է ուրիշի հողը, արյուն և կյանք է տալիս ուրիշի հողի համար...
Գիտեմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք կսկսեն ասել, որ դա ուրիշինը չէ, իրենցն է. նրանք այդ երկրի քաղաքացիներ են... է հա, ճիշտ եք, բայց այդ հողը, մեկ ա, ուրիշինն է, մեկ ա...
Մենք կաթիլ-կաթիլ ցամաքել ու ցամաքում ենք այլ կայսրությունների, երկրների ու հասարակությունների համար կյանք տալով՝ իբրև զինվոր, շինարար, բժիշկ, ուսուցիչ, կամազի ու տաքսու վարորդ...
Ժամանակն է, որ հայերը հավաքվեն իրենց հայրենիքում, արարեն իրոք իրենց հողում, հիմնեն ու շենացնեն օջախներ, հակառակ դեպքում մեր ազգի մեծ մասը լինելու է սիրված կամ ոչ այնքան, հարգելի կամ ատելի, բայց ընդամենը աշխատուժ, անհայտ զինվոր, եկվոր և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել