Razm.info-ն գրում է․

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են պայմանագրային զինծառայող, 26 ամյա Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուի մահվան մասին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, զինծառայողը սպանվել է «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով։

Զոհված զինծառայող Նիզամի Բաբաշովը

Զոհված զինծառայող Նիզամի Բաբաշովը

Դեպքի առթիվ զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ։

Նման տեղեկություն հունվարի 23-ին հայտնել է ադրբեջանական Qafqazinfo լրատվակայքը՝ հղվելով ՊՆ-ի տրամադրած տեղեկությանը։ Նշենք, սակայն, որ չի հստակեցվում, թե երբ է գրանցվել միջադեպը։ Լրատվակայքը նշում է միայն, որ իրենց ունեցած տեղեկություններով, Բաբաշովը ծնունդով Ադրբեջանական ԽՍՀ Ֆիզուլու շրջանի Արազ-Զերգեր գյուղից էր։

Լրատվամիջոցը հրապարակել է նաև լուսանկարներ Բաբաշովի հուղարկավորումից, որոնցից պարզ է դառնում, որ նրան թաղել են պատվո պահակախմբի մասնակցությամբ, պատվո համազարկով և բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ, ինչը խիստ տարօրինակ է զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների խախտման հետևանքով զոհված զինծառայողին հուղարկավորելու պարագայում։ Հավանական է, որ Բաբաշովն իրականում վերջին օրերին հայկական ուժերի գործողություների արդյունքում սպանվածներից մեկն է։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբից իրավիճակը լարված է առաջնագծի ինչպես Արցախի, այնպես էլ Տավուշի հատվածներում։ Հակառակորդը ձեռնարկել է ներթափանցման մի քանի փորձ՝ որոշ դեպքերում կարողանալովկորուստներ պատճառել հայկական կողմին։ Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն, համառորեն լռում է սեփական կորուստների մասին։

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ միայն հունվարի 23-ին ադրբեջանական զինուժն ունեցել է 3 սպանված Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որն ընկել է հայկական կողմի կին դիպուկահարի գնդակից։

Պատվո արարողությունը

Պատվո արարողությունը

Պատվո համազարկ

Պատվո համազարկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել