Վստահ եմ, որ այս անգամ էլ ազգովի կհամախմբվենք և կլինենք միասնական: Վստահ եմ, որ այս անգամ էլ ուշադրություն չենք դարձնի բամբասանքներին և ապատեղեկատվություններին. անցած տարվա փորձից բոլորն են հասկանում, որ այն ասեկոսեները սուտ էին, որ ՊՆ-ն մեզ չի խաբում: Հատկապես մեր սփյուռքի հայրենակիցները պետք է լինեն զգոն և չհավատան թշնամու տարածած ապատեղեկատվությանը. հուլիս-օգոստոս ամիսներին էլ սփյուռքում լուրեր էին տարածել, որ ամեն օր հարյուրավոր զոհեր ունենք, բայց տեսա՞ք, որ սուտ է, սիրելի սփյուռքահայ քույրեր և եղբայրներ, ուստի հավատացեք միայն ՊՆ տված ինֆորմացիային: Վստահ եմ, որ ԶԼՄ-ները ևս չեն տարածի չճշտված լուրեր. գիտակցում են, որ սահմանը պահող քաջերին ամուր թիկունք է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել