zinvor-virPastinfo.am-ը գրում է․
Այսօր առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից հերթական դիվերսիոն գործողությունների փորձերի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի վիրահատությունն ավարտվել է:
Նշենք, որ զինծառայողը գտնվում է Տավուշի մարզի Բերդի հոսպիտալում:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրել, որ զինծառայողի վիճակը ծանր է:
 
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանn իր ֆեյսբուքյան էջում գրառել էր, որ ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների զգոնության և աչալրջության շնորհիվ դիվերսիոն խմբավորումերի հերթական փորձերը ձախողվել են:
 
Ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն խմբերի առաջխաղացումը կասեցվել է, և հակառակորդը հետ է շպրտվել: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:
 
Ծավալված գործողությունների արդյունքում, ցավոք, հայկական կողմն ունի կորուստներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել