Գրեթե համոզված եմ, որ ադրբեջանական ստորաբաժանումների ակտիվությունն ունի սադրիչ բնույթ և նպատակ ունի հայկական կողմին հանել համբերությունից ու հարկադրել անցնել լայնամասշտաբ պատժիչ գործողությունների։ Սա Ադրբեջանին հնարավորություն կտա վիճակը ներկայացնել այնպես, թե Հայաստանը նախահարձակ է եղել, ինչն էլ կդառնա պատերազմական գործողություններ սկսելու առիթ։ Սա բավական լավ մշակված ռազմավարություն է, ու դժվար թե որևէ մեկի մոտ կասկած առաջանա, որ այս ծրագիրը մշակվել է Ադրբեջանի թանձրամիտ քաղաքական ղեկավարության կողմից։
Ելնելով վերը նշվածից՝ կարծում եմ, որ Հայաստանը պիտի վերջապես մի կողմ թողնի պացիֆիստական բառապաշարը և վերջապես սկսի խոսել հաղթողի դիրքից։ Մասնավորապես, միջազգային կառույցներին (ԵԱՀԿ Մինսկի խմբին` զորօրինակ) պիտի տրվի խելամիտ ժամկետ դիպուկահարներին առաջնագծից հետ քաշելու և զինադադարի ռեժիմն անվերապահորեն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ մշակելու և հակամարտող կողմերի ստորագրությանը ներկայացնելու նպատակով։ Եթե նման փաստաթուղթ չներկայացվի կամ Ադրբեջանը հրաժարվի այն ստորագրել, ապա Հայաստանը, ըստ նախապես ներկայացրած ուլտիմատումի, իրեն իրավունք կվերապահի միակողմանիորեն դուրս գալ հրադադարի ռեժիմից և սահմանի ամբողջ երկայնքով իրականացնել պատժիչ-կանխարգելիչ լայնածավալ գործողություններ։ Այլ տարբերակ գոնե ես ու գոնե այս պահին չեմ տեսնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/958675607489867?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել