Այս օրերին խիստ լարվել են Չինաստանի ու Ճապոնիայի հարաբերություններրը՝ Սենկակու կղզիների խմբի պատճառով: Ճապոնիան այդ կղզիները համարում է իրենը, Չինաստանը համաձայն չէ: Այս օրերին Չինաստանում եւ Ճապոնիայում ամենուրեք միլիոնավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելու, չինացիները մի քանի տասնյակ ռազմանավեր են այդ կղզիներին մոտեցրել: 
Բայց ամենարտառոցն այն է, որ այդ 5 կղզիները իրար հետ վերցրած ընդամենը 7 քառակուսի կիլոմետր տարածք ունեն: Ծովի խորքերում ընկած անմարդաբնակ ժայռաբեկորներ են: Բայց այդ ժայռաբեկորների համար այս երկու հսկա պետությունները պատրաստ են իրար կոկորդ կծել: Նրանց համար սա ազգային անվտանգության եւ արժանապատվության հարց է: 
Իսկ մեր կառավարության համար այդ անվտանգությունն ու արժանապատվությունը կոնկրետ գին ունի: Չինացիների տեղը լինեին, անմիջապես կվաճառեին որեւէ «Լամբադա» ՍՊԸ-ի: Սրանց ի՞նչ բացատրես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել