Հարգելի օգտատերեր: Այս պահին, երբ սահմանային լուրերը չեն հասցնում հաջորդել իրար, նկատի ունեցեք և ...

1. Գոնե այս պահին մի քննադատեք, մի լարեք, փնովեք, չեմ կարծում, որ նրանցից խելոք ու համարձակ եք, սոցցանցերում ակտիվ լինելը գրագիտության ու ռիսկի ցուցիչ չէ:

2. Մի դրեք կեղծ լուսանկարներ, մի տարածեք: Հետևեք վերնագրերին, դրանք դիտումներ ու լայքեր հավաքելու համար են, սակայն կարող են ծանր հետևանքներ ունենալ, մի սրեք դրությունը: Սպասեք: Խուճապը վտանգավոր է:

3. Մի խոսեցրեք գյուղերի բնակիչներին, ներեցեք, իհարկե, սակայն նրանք կարող են երկու կրակոցը ներկայացնել մի ամբողջ կրակահերթ, հիշեք, որ ձեզ դիտում, հետևում ու կարդում են զինվորների մայրեր, եղբայրներ, որդիներ, մերձավորներ: Դրանով փոխվում է նաև ընդհանուր պատկերացումը, անորոշությունը վտանգավոր է, սակայն խուճապը բազմապատիկ վնաս է:

4. Ցավում եմ զոհերի ու վիրավորների համար, կներեք, բայց ձեզնից պակաս մտահոգ ու ջղաձիգ չեմ յուրաքանչյուր կորստի ժամանակ, բայց պետք չէ ամեն րոպե լուր տարածել, բավարարվեք անուն-ազգանուն, տեղանունով: Ես նույնպես փշաքաղվում եմ, լացում, երբ տեսնում եմ ջահել տղու նկարը՝ երեխու հետ, ընտանիքով, ժպտալիս, մեկ անգամը բավական է, երբ այլ տեղեկություն եք ունենում, մի արթնացրեք մարդկանց զգայական դաշտը: Երբ մարդիկ սկսում են հայհոյել` հայտնի չէ ում, այլ պարզապես ապրումների մեջ, բանականությունը մնում է ստվերում:

5. Էմոցիաները թողեք մի կողմում, սառը դատեք, գործ ունենք լիրբ ու ագրեսիվ հակառակորդի հետ, որ սրբություն չունի, և պետք է լինենք աչալուրջ ու բռունցքի պես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել