Որևէ մեկը չի թաքցրել, և թաքցնելու իմաստ էլ չկա այն, որ իրավիճակը և Տավուշի հատվածում, և Արցախում լարված է, քանի որ հակառակորդն ակտիվացել է:
Հասկանում եմ, որ մեզանից շատ-շատերը զինվորի մայր են, քույր են, սիրած աղջիկ, կին կամ պարզապես ընկեր, բայց հավատացնում եմ` եթե ցանկանում եք աջակից լինել մեր զինվորներին նման պահերին, ապա պահպանեք միասնություն, զգոնություն ու ոչ մի պարագայում խուճապ չսարքեք, առավել ևս եթե դրա համար օբյեկտիվ պատճառներ չկան, մեր ստորաբաժանումները շարունակում են ըստ արժանվույն դաս տալ հակառակորդին` վերահսկելով իրավիճակն առաջնագծում:
Վերջապես սովորեք պատասխանատվություն կրել ձեր գրառումների համար: Անիմաստ, անհեթեթ, խուճապահար գրառումներով դուք թիկունքից հարվածում եք մեր զինվորներին:
Մենք պետք է քաջ գիտակցնեք մի բան` մենք չենք ընտրել նման հարևաններ, մենք չենք ընտրել պատերազմ, մենք չենք ընտրել բռնություն: Իսկ ներկայումս ունենք այն, ինչ ունենք: Ադրբեջանը ներքին խնդիրները (մարդու իրավունքների ոտնահահրում, ցույցեր, տնտեսական խնդիրներ, նաթի գնի անկում, ձախողումներ միջազգային հարթակներում) կոծկելու նպատակով դիմում է արկածախնդրության` սեփական զինվորների կյանքի գնով: Մենք պատասխանում ենք, հարկ եղած դեպքում էլ նախահարձակ ենք լինում:
Մեր զինվորականների ու զինվորների հմտության, կամքի և պատրաստվածության վրա թող որևէ մեկը չկասկածի: Եվ չկասկածեք նաև, որ, ցավոք, այլ ելք չկա, բացի սեփական սահմանները սեփական ուժերով կյանքի գնով պաշտպանելուց:
Հերոսի մահով ընկածների հոգիներին հանգստություն:
Աստված առաջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել