Այս տղամարդուն թաղել են ինչպես կնոջը, ինչից էլ հնէաբանների մոտ կասկածներ են առաջացել կապված նրա սեռի հետ: Այս կմաղքը գտել են Չեխիայում և ամենայն հավանականությամբ սրանք առաջին համասեռամոլ տղամարդու ոսկորներն են որոնք երբևէ գտնվել են:
Տղամարդուն թաղել են ասես թե նա կին լինի՝ ըստ ավանդական հին սովորույթի:
Այս գերեզմանը մթա 2900-2500 թվերին է պատկանում: Այդ ժամանակներում տղամարդկանց թաղում էին գլուխը դեպի արևմուտք, իսկ կանանց՝ դեպի արևելք:
Մարդկանց թաղելու արարողակարգը հնում շատ կարևոր էր և հնէաբանները բացառում են այն փաստը, որ հնարավոր է այս մարդուն այսպես սխալմամբ թաղեին: Շատ ավելի հավանական է, որ նա եղել է համասեռամոլ:
Այս եզրակացությանը հանգելու մեկ այլ պատճառ է նաև այն հանգամանքը, որ տղամարդկանց այդ ժամանակ թաղում էին՝ սառը զենքեր և ուտելիք դնելով նրանց հետ.: Այսպես ասած նրանց պատրաստում էին այն աշխարհի ճանապարհորդությանը: Բայց այս մարդուն թաղել էին ձվաձև ամանը կողքին, ինչպես թաղում էին միայն կանաց:
Այս բոլոր հանգմանքները հաշվի առնելով հնէաբանները եկել են այն եզրակացությանը, որ այս մարդը իսկապես համասեռամոլ է եղել:
Նրանք հավատում են, որ սա հնարավոր է լինի ամենահին համասեռամոլության ապացույցներից մեկը, որ երբևէ գտել են:
Ավելին՝ հնեաբանները ասում են, որ ավելի վաղ նրանք գտել են կնոջ ոսկորներ, ում թաղել էին ինչպես տղամարդու. այնպես ինչպես կթաղեին մարտիկի: Հետևաբար համասեռամոլ թաղումները մի գուցե շատ հազվադեպ են հանդիպում, բայց համենայն դեպս հանդիպում են: