Մի գրեք ձեզ մոտ՝ պատերազմ է արդեն, շարունակվում է ու այլն....
Իրավիճակը լավը չէ, բայց եկեք նախ սառը տրամաբանությամբ նայենք:
Անհամաչափ պատժի իրականացման պահանջ ներկայացնում էինք ազգովի և վստահ էինք մեր բանակի ուժերի ու կարողությունների մասով: Համոզված եմ, որ հիմա էլ ենք վստահ և ուղղակի մտամոլոր ենք Գյումրու դաժան սպանությունից: ժամանակը քիչ է ուշքի գալու համար, բայց պիտի կարողանանք ուշքի գանք ու ուժեղ լինենք:
Ամեն օր կամ օր ու մեջ մահվան բոթ ենք առնում, ու ցավոք սա է իրականությունը:
Մենք, մեր աստված ու մեր բանակ` պիտի հավատանք մեր բանակին ու ամեն մեկս գործով ու հստակ, սթափ ուղեղով օգնենք իրար և բանակին (իհարկե ցանկալի չէր լինի, որ ռազմական փորձագիտական մեդիա ալիք բացեինք, քանի որ մեր այս կարգի վերաբերմունքով կդառնանք ծիծաղելի հակառակորդի համար. մեզ կարդում են նաև մեր հակառակորդները, ու պիտի զգոն լինել բառ ասելիս)։
Բայց այն, որ «պատերազմ է» արտահայտությունը գրելով՝ խուճապ ենք տարածում մեր միջավայրում, կանանց, աղջիկների ու նաև մնացածի մեջ, սա աններելի է :
«Պատերազմ է» գրվածքը կարդում է նաև մեր թշնամին ու թուլացնում է մեզ:
Պիտի կարողանալ ամեն փորձություն տղամարդավարի տանել, և աստված մեզ ուժ տա։