Երիտասարդությունը միշտ էլ աչքի է ընկել ամբիցիոզ վարքագծով, ինչը կարելի է դիտարել, թե դրական և թե բացասական կողմերից: Որոշ իրողությունների սթափ հայացք նետելով՝ չգիտես ցավ ապրել, լացել, թե ծիծաղել: Խոսքս ցանցում իրար միս ուտող, անձնական վիրավորաքներ շռայլող օգտատերերի մասին է: Է հա հասկացանք քաղաքականացված ազգ ենք, հասկացանք շահեր կան, բայց ինչ իմաստ ունի ժամանակի նման անիմաստ ծախսը, էդ թշնամական անկապ վերաբերմունքը... Ծայրահեղականություն, հումորի բացակայություն, ավագներին նմանվելու անհագ ծարավ... Ով ասեց, որ ավագները ճիշտ են շփվում իրար հետ:
Զուտ կատարող ու նորը չստեծող երիտասարդը <<զինվորի>> կարգավիճակից սովորաբար չի էլ աճում:
Երևի պարզ ա, որ հաղորդագրությունս ցանցում առկա տարբեր տեսակի ու ոճի ուժերի <<ծագող աստղերին>> ա ուղղված: Ժողովուրդ, անհանդուրժելի ու ստորացուցիչ մթնոլորտ ա տիրում, դա չի հաստատ մեր սերունդի որակը: Մաքրել ա պետք ցանցը նման երևույթներից... Մի պահ պատկերացրեք՝ կողքից ինչ տպավորություն ա թողնում, մտածեք Ձեր կարգավիճակի և արժեքային համակարգի մասին... Հա, ի դեպ, մենք բոլորս մի ընդհանուր ու ամենից կարևոր շահ ունենք... Լայն հաշվով մնացած բաները անցողիկ են... Առաջարկում եմ բոլոր քննարկման արժանի հարցերը տեղափոխել օֆֆլայն տիրույթ, զուտ քաղաքակիրթ հարթություն: Ցանցում իրար մեջքի հետևից սրամիտ հումորներ ու խրոխտ բառեր օգտագործելը հատակային մակարդակ ա... Այլակարծության առողջ միջավայր ձևավորելով՝ կշահենք բոլորս:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/taron.parsamyan/posts/438670899502270
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել