Interpress.am-ը գրում է․

Կանխատեսման վտանգները. 12 ամիս առաջ, երբ Համաշխարհային տնտեսական ֆորումի պատվիրակները հավաքվեցին Դավոսում, ոչ ոք չէր էլ պատկերացնում՝ Ռուսաստանը մի քանի ամիս անց կբռնազավթի հարևան պետության մի մասը և կամ էլ, որ նավթի գները կրկնակի անկում կապրեն:

Սակայն այլ իրադարձություններ բավականին կանխատեսելի էին. Եվրոգոտում ցածր աճն ու ցածր ինֆյացիան ետ էին պահում Եվրոպային իր պարտքային ճգնաժամից դուրս գալու հնարավորությունից և գործազրկության բարձր մակարդակի նվազեցումից: Մասնակիորեն որպես արդյունք, քաղաքական մեյնսթրիմը բազմաթիվ Եվրոպական երկրներում թուլացավ և ազգայնական կուսակցությունները ուժեղացան: Կառավարությունները այդուհետ պայքարում էին այդ հզոր ալիքների դեմ, որոնք ցնցում էին երկրները:

Այս կամ այն կերպ, այդ զարգացումների մեծ մասը, անկախ նրանից դրանք կանխատեսելի էին, թե ոչ, այժմ ռիսկ են դարձել մեր ինտերնացիոնալացման, ինտերկապակցված համաշխարհային տնտեսության հետագա թուլացման համար:

«Գլոբալիզացիան օգնում է աղքատությունից դուրս բերել հազարավոր մարդկանց»,-նշել է Լոնդոնի Chatham House վերլուծական կենտրոնի տնօրեն Ռոբին Նիբլեթը: Բայց նա ասել է, որ այն ավելի արագ է շարժվում, քան մարդիկ ու պետությունները կարող են հարմարվել՝ քաղաքականապես, սոցիալականապես և ենթակառուցվածքային առումով: Որպես արդյունք «կառավարությունների ու քաղաքացիների միջև վստահությունը վտանգավոր մինիմումի է հասնում»: Կառավարությունների միջև վստահույթունը ևս զոհ է դարձել, ասել է նա:

Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից և Ուկրաինայի անջատողականներին նրա ցուցադրած աջակցությունը քանդեցին այն պատկերացումները, թե երկրները արագ կամ դանդաղ շարժվում են դեպի շուկայական ժողովրդավարություն: Չինաստանը անհանգստանում է, թե ԱՄՆ-ը փորձում է զսպել իրեն, այն ժամանակ, երբ Արևմուտքն անհանգստանում է, թե այնպիսի աճող ուժերը, ինչպիսիք Չինաստանն ու Հնդկաստանն են, հնարավոր է, չեն պահպանում  գլոբալ խաղի կանոնները:

Նավթի գների անկումը համաշխարհային տնտեսության համար լայնամասշտաբ հետևանքներ կունենա՝ վերաբաշխելով էներգիա արտադրողներից՝ Ռուսաստան, Վենեսուելա և Մերձավոր Արևելքի երկրներից, ստացվող եկամուտը դեպի սպառող երկրներ, որոնց թվում են աշխարհի զարգացած երկրների մեծ մասը:

Դա պետք է օգնի գլոբալ աճին: Իրապես, մեքենաների վաճառքի և մի քանի այլ ցուցիչների հիման վրա ամերիկացիներն արդեն ծախսում են իրենց գերեկամուտները՝ դարձնելով ԱՄՆ-ը, հնարավոր է, միակ խոշոր շարժիչ ուժը համաշխարհային տնտեսության համար:

Ջոն Լուէլլինը , ով Լոնդոնում ղեկավարում է տնտեսական խորհրդատվությունը, նշում է, որ համաշխարհային տնտեսության վրա փաստացի ազդեցությունը կախված կլինի նրանից, թե պարտվածները ինչպես կվարվեն խնայողությունների, իսկ հաղթողները՝ ձեռքբերումների հետ:

Կարևոր է նաև այն՝ արդյոք նավթի գների անկումը պահաջարկի մակարդակի նվազեցման արդյունք է, թե մատակարարումների աճի:  Շարժման հանկարծակիությունը ենթադրում է, որ դա հիմնականում մատակարարման խնդիր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել