Ուկրաինական բանակն ամենատարբեր տրամաչափի զինտեխնիկայով գնդակոծում է Դոնբասի խաղաղ բնակչությանը: Մի քանի օր է՝ մահանում են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ մանուկներ: Ազգերի ինքնորոշման իրավունքը համամարդկային ամենաբարձր իրավունքներից մեկն է, որից օգտվելու պատճառով այս օրերին Դոնբասի բնակչությունն անխնա կոտորվում է: Եվ դարձյալ ժողովրդավարական արևմուտքը լռում է, ինչն ուղղակի անթույլատրելի է: Ուկրաինայի նման պահվածքն արդյունք է արևմտյան ուժերի երկակի քաղաքականության: Եթե Արևմուտքը նավթային դոլարների պատճառով աչք չփակեր սուլթանական Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ կիրառվող ագրեսիայի վրա, Ուկրաինայի իշխանություններն այսօր իրենց չէին դրսևորի նման անմարդկային ձևով: Ամբողջ աշխարհում դարերի ընթացքում բազմաթիվ չլուծված ազգամիջյան և տարածքային վեճեր են կուտակվել, և եթե Արևմուտքը չփոխի իր վերաբերմունքը, մարդկությունը ստիպված է լինելու այդ բոլոր խնդիրները լուծել զենքի ուժով: Նման խնդիրներ կան նաև Արևմուտքում, և այս ճանապարհով առաջիկայում զենքի դաժանությունը կզգան նաև Արևմուտքում:
Ի՞նչն է խանգարում ավելի ազնիվ ու արդար ապրել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել