Newsline.am-ը գրում է․
Ռուսաստանի Պետդումայի մի խումբ պատգամավորներ այսօր կժամանան Գյումրի՝ Ավետիսյանների ընտարիքի անդամների հիշատակին ծաղկեպսակ դնելու: Պատգամավորները կհանդիպեն նաև տեղի բնակիչների հետ, այս մասինРИА Новости-ին հայտնել է «Եդինայա Ռոսիա» (“Единая Россия”) խմբակցության պատգամավոր, Պետդումայի Անվտանգության և հակակոռուպցիոն հանձնաժաղովի անդամ Բորիս Ռեզկինը:
Ինչպես հստակեցրել է Ռեզկինը՝ Հայաստան ուղևորվող պատգամավորների թվում են նաև Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինան, նույն հանձնաժողովի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդևը և հանձնաժողովի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը:
«Գյումրի ենք ուղևորվում կարճ ժամանակով՝ երկու օրով: Մեկնում ենք այսօր: Մենք այսպիսի առաքելություն ունենք՝ ծաղկեպսակներ կդնենք սպանված ընտանիքի գերեզմանին»,- ասել է Ռեզկինը:
«Հանդիպում է նախատեսվում ՀՀ Ազգային ժողովում, այնուհետև Գյումրիի քաղաքային իշխանությունների հետ: Հանդիպում կլինի նաև Գյումրիի բնակիչների հետ: Մենք պետք է զրուցենք նրանց հետ, հստակեցնենք մեր դիրքորոշումը»,-հավելել է պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ