Չեմ ցանկանում երկար-բարակ քննարկումների մաս դառնալ, բայց մի հարց եմ ուզում տալ: Էդ ո՞վ ու որտե՞ղ ա առաջինը «ֆիքսել», թե Լավրովը Հայաստանից Ասկերովին ա պահանջելու: Լավրովը (ոչ էլ իրա շեֆը) աչքիս լույսը չեն, բայց դե ի՞նչ կարիք կա էս մարդկանց որպես հոգեկան հիվանդ ներկայացնել: Թե՞ ինքներդ ձեզ էն աստիճան չեք հարգում, որ համաձայն եք նույնիսկ հիվանդ մարդկանց հետ թշնամություն անել: Չինական հին խոսք կա. «Մարդն արժևորվում է իր թշնամիներով»: Հետևաբար, եթե ձեր թշնամին հիվանդ ա, ապա էս փաստը ձեր հոգեկան առողջության մասին ոչ մի լավ բան չի հուշում, չէ՞: Մեկ-մեկ մտածելն էլ չի խանգարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել