1. Տխուր է չունենալ ընկերներ, բայց ավելի տխուր է չունենալ թշնամիներ:
2. Եղեք իրատես. պահանջեք անհնարը:
3. Եթե հոգնել ես՝ հանգստացիր: Բայց այդ դեպքում դու երբեք առաջինը չես լինի:
4. Պետք է կարողանալ կոպիտ դառնալ՝ պահպանելով սեփական քնքշությունը:
5. Ես միշտ երազելու եմ և չեմ դադարի, քանի դեռ ինձ փամփուշտը չի կանգնեցնի:
6. Դու եկել ես, որ սպանես ինձ: Խնդրեմ, հանգստացիր և պահիր ատրճանակն ինձ վրա: Դու սպանում ես տղամարդու:
7. Եթե ես պարտվեմ, դա չի նշանակում, որ չի կարելի հաղթել: Շատերը պարտվել են՝ ձգտելով հասնել Էվերեստի գագաթը, և արդյունքում Էվերեստը հաղթել է:
8. Եթե դուք կարող եք գտնել ճանապարհ առանց որևէ խոչընդոտների, դա հավանաբար ոչ մի տեղ չի տանում:
9. Մենք չենք կարող վստահ լինել նրանում, ինչի համար արժե ապրել, քանի դեռ մենք պատրաստ չենք դրա համար տալ մեր կյանքը:
10. Լռությունը վեճի շարունակությունն է՝ այլ մեթոդներով:
11. Շատ բաների հասնելու համար պետք է կորցնել ամեն ինչ: