Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկն այն էր, թե ինչու Սերժ Սարգսյանը չմասնակցեց Գյումրիում տեղի ունեցած հոգեհանգիստներին ու հուղարկավորություններին, ընդ որում, քննարկողներն ու շահարկողներն առավելապես «եռյակի» ներկայացուցիչներն են...
Անձամբ ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում երկրի ղեկավարը պետք է նեցուկ լինի իր ժողովրդին ու ցույց տա, որ կիսում է նրանց ցավն էլ, ուրախությունն էլ, բայց հաշվի առնելով այն ընդունելությունը, որին արժանացավ Կոստանյանը, իսկ հետո նաև Հովիկ Աբրահամյանը, չեմ զարմանում, թե ինչու Սարգսյանն անձամբ ններկա չգտնվեց։ Կար հավանականություն, որ նման քայլի դեպքում բացասականն էականորեն կգերակայեր դրականին։
Սակայն ինձ էլ մի հարց է հուզում. իսկ ո՞ւր էին նույն այդ Եռյակի առաջնրոդները, որոնցից յուրաքանչյուրը մատուցում է իրեն որպես այս ազգի միակ հույս ու ապավեն, ով միշտ ժողովրդի կողքին է։
Ո՞ւր էր Լևոնը, ո՞ւր էր Ծառուկյանը, ո՞ւր էր Րաֆֆին։ Վերջին երկուսը գոնե ցավակցական հայտարարությամբ հանդես եկան, բայց Լևոնը երևի վեր էր մեր՝ հասարակ մահկանացուներիս ցավից, ու նա միայն կարող է բարեհաճել խոսք ուղղել մեզ, երբ պետք է հերթական «քաղաքագիտական վերլուծությունը գրել» կամ էլ Ծառուկյանին քծնել։ Իսկ մնացած դեպքերում ինքը քաղաքականության լուռ ու ոչնչի չխառնվող աստվածն է։
Աստված իրենց հետ։ Ամեն դեպքում այդ կուսակցությունների ներկայացուցիչները լավ կանեն լռեն կամ էլ քննադատություն անելիս չմոռանան իրենց աչքի գերանների մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1610200399210514&id=100006617070037¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել