Aroxj.am-ը գրում է․
Aroxj.am-ի ընթերցողների Հարց Բժշկին խորագրով ուղղված հարցերին պատասխանում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
Քրիստինա/Հարց-Բարև Ձեզ, ցանկանում եմ նիհարել , 38 տարեկան եմ, տնային տնտեսուհի եմ: Շատ դժվարությամբ եմ նիհարում: Ասեմ, որ շատ չեմ ուտում, բայց քաշս չի իջնում: Ինչ սննդակարգ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն:
Վարդանուշ Պետրոսյան, դիետոլոգ - Պետք է հաշվի առնել ինչ նախնական քաշ կա, ինչ եք ուտում, ինչքան է պետք իջնել: Կարևոր է, թե ինչ ֆիզիկական ակտիվություն ունեք դուք, արդյոք ունեք առողջական խնդիրներ,թե ոչ: Այսպիսի մանրուքներ կան, որոնք ճշտելուց հետո միայն կարելի է ասել, թե ինչ եղանակով պետք է նիհարեք, ինչ սննդակարգ պետք է օգտագործեք:
Արմինե/Հարց-Ինչպես կարելի է գիրանալ:
Վարդանուշ Պետրոսյան, դիետոլոգ - Գիրանալու համար նույնպես նույն տեղեկություններն են պետք ճշտել, որոնք պահանջվում են նիհարելու դեպքում: Պետք է միշտ պարտադիր նախաճաշել, ճաշել, ընթրել, չուտել ոտքի վրա, ուտել սննդարար ուտելիքներ՝ բանջարեղեն, մսեղեն, կաթնամթերք: Ոչ մի սննդատեսակ մի բացառեք ձեր սննդակարգից, կերեք ավելի շատ տաք հեղուկ ճաշեր:
Էլեն/Հարց-Սիրելի բժիշկ ինչպես դիետայի միջոցով քաշս իջեցնեմ:
Վարդանուշ Պետրոսյան, դիետոլոգ-Ձեզ նույնես խորհուրդ եմ տալիս նախ հասկանալ, թե ինչ սննդակարգի եք հետևում, ինչ քաշի տվյալներ ունեք և ինչ ակտիվություն օրվա ընթացքում, որից հետո միայն հասկանալի կլինի, թե ինչ պետք է անեք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ