ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ, ԿԱՐԴԱՑԵՔ
Ա՛զգ, խնդրում եմ, դատել սա՜ռը։ Խնդրում եմ բոլորիդ հատ առ հատ, մի՛ գնացեք պրովոկացիայի։ Մեր պուճուր գանձը միացավ իր ծնողներին, երևի բարին էլ դա էր։ Հիմա անցնեմ բուն խոսքին.
Ժող ջան, արյունը բոլորիս մեջ եռում է, ու կխնդրեմ չմիջազգայնացնել այն։ Մի՞թե անիմաստ էր ընտրված ռուսը, մի՞թե էդ իշու ձագն էդքան «հարիֆ» էր, որ շորերը փոխեր ու զինվորական շորերը թողներ կամ թողնելուց էլ անուն-ազգանունն էլ թողնել, քանզի ցանկացած հանցագործ շահագրգռված է ծածկել հետքերը։
Ես գնալով համոզվում եմ, որ Պերմյակով կոչեցյալը ընդհանրապես չի էլ սպանել այդ ընտանիքին։ Ոճրագործությունը կատարող վիժվածքները «սարքել» էն էտ հարիֆի գլխին, 90%-ով ես վստահ եմ այդ գործում։
Սա ռուսների սարքածը չէ, կխնդրեմ նման էշություններ չմտածել, քանզի էս ամենն ավելի շատ ռուսներին քցեց կրակը, քան հայերին։ Քանի՜ մարդ գործից ազատվեց, քանի՜ մարդ իր վզին վերցրեց մի վեդռո սռոկ, արդյո՞ք պետք էր ռուսներին հայերին լարեր իր դեմ… Միանշանակ ոչ…
Գլխի չընկա՞ք։ Հա՛, ամերիկացիները կամ էլ թուրք կոչեցյալները։ Սա համաշխարհային տեռոր է, որը դեռ շա՜տ հեռուն կգնա։ 1915-ի հարյուրամյա տարելիցը, Գյումրու տոնածառի շրջվելը, ոճրագործության օրը ազերիկների դիվերսիոն հարձակումները, թուրքերի ապրիլի 24-ը պատերազմում հաղթական օր հայտարարելը, ԼՂՀ-ում ինքնաթիռի խոցելը… Չէ, «պատահականություններն» այսքան շատ չեն լինում… Կա մեկ բառ… ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ. ՆՊԱՏԱԿԸ՝ ՍԵՎ ԿԱՏՈՒ ՄՏՑՆԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈԻԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ։
Անցնենք առաջ. Էս մեր լրատվականները, թերթերը, ֆեյսի էջերը մեռան ռեյթինգ հավաքելով ընտանիքի նկարներ ու լուրեր գրելով։ Սրանք էլ էն պրովակացիա անում, որպեսզի ժողովրդին ավելի հրահրեն չարիք գործելու։
Ռուս ազգն ամեն վայրկյանը մեկ ներողություն է խնդրում հայ ազգից՝ պաշտոնյաներից մինչև հասարակ քաղաքացիներ։ Մեր կռիվն այս գործը լրիվ բացահայտելն է։ Ժող, Պերմյակովին վառելով, հավատացեք, մենք գործը միանգամից կփակենք։ Ժող, էտ հարիֆը դեղերի տակ է եղել, անգամ չի իմացել՝ ով է սպանել, հասկանում եք՝ իր սև գործն անողը արել, պրծել է, սուտ հետքերը թողել է, Պերմյակովին էլ բրախել է չոլերում ու կորել։ Հավաստի աղբյուրներից տեղեկացա, որ էտ վիժվածքին հարցաքաննելու ժամանակ դա քնաթաթախ ու անջատված վիճակում է եղել, նույնիսկ խոսելն է մոռացել։
Հասկացե՛ք, ի վերջո, սա սովորական ոճրագործություն չէ, հարգելի լրատվական էջեր, աչոկներ մի՛ հավաքեք մանկան նկարներով, ամոթ է, եղեք սթափ ու դատեք սառը… Խնդրում եմ, մտածեք ու կապեք փաստերը, էմոցիաներին զոհ մի գնացեք, հավատացեք, սգում է ազգը, բայց Աստված մեծ է, սա էսպես չի մնա։
«ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ»