Այսօր մի դոկումենտալ էի նայում, ԲԻԲԻՍԻ հրատարակություն, Հյուսիսային Կորեաի մասին, մի երկիր, որ ունի միջուկային ուժ ու լրջորեն սպառնում է ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային: Բնական է, որ Հյուսիսային Կորեան ներկայացվեր որպես ստալինյան, հիտլերյան, դիկտատորյա, որտեղ մարդիկ վախենում են խոսեն, սոված են ու հիվանդ և ուղեղով, և ֆիզիկապես... Չգիտես որտեղ է ֆանտազիան սկսվում ու որտեղ վերջանում, որով վերջին հաշվով այս երկիրը նորից Արևմուտքի սարքած հրեշն է, ու ունի սոցիալիստական համակարգ, որ դուրս է պահում միջազգային մուլտինացիոնալ կոմպանիաները, դեղորայքները, բանկային համակարգը, դրսում պարտքեր չունի ու ունի հզոր բանակ՝ մարտունակ ու պատրաստ պատերազմի.... Անշուշտ, համեմատել Հայաստանի հետ տխմարություն կլինի, սակայն, ահավասիկ մի երկիր, որ իր համար ստեղծել է վաշխառու թշնամիներ, որոնց հաղթահարման համար ստեղծել են շատ խիստ համակարգ ու իրենք իրենց առանձնացրել աշխարհից, բացի Չինաստանից: Հայաստանը եթե ունենար Հյուսիսային Կորեայի բանակն ու միջուկային կարողությունները, կարծում եմ, խաղաղությունը կտիրեր Կովկասի տարածաշրջանում....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել