Գրեթե կասկած չունեմ, որ վիժվածքի թիկունքին կանգնած ուժեր չկան, սակայն զարմանում եմ, որ նրա պատմած լոլոն, իբր ջրի հետ կապված, ընդունում են որպես պաշտոնական վարկած: Հիշենք, որ դա ընդամենը այն է, ինչ ասել է նա նախնական հարցաքննության ժամանակ, իսկ իրականությունը պարտավոր է պարզել համատեղ քննչական խումբը: Կարճ կապեմ, այն ուժերը, որոնք կանգնած են վիժվածքի թիկունքում, հնարավոր է փորձեն սպանել նրան, որ իրենց չմատնի: Դեպքի վայրում կատարվելիք քննչական գործողությունների ժամանակ կարող են փորձել դա անել: Ինչ խոսք, սա հասկանում են նաև իրավապահները և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն, բայց կարող են նաև ժողովրդի ցասումն օգտագործել, չպետք է զգացմունքներին տեղի տալ: Ճիշտ հասկացեք. ոչ թե վիժվածքի կյանքի համար եմ մտահոգ, այլ չեմ ցանկանում, որ վիժվածքին ժողովուրդը շանսատակ անի, իսկ կազմակերպիչ վիժվածքները մնան անհայտ և անպատիժ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել