Պատկան մարմինները հորդորում են մարդկանց սպասել և եզրահանգումներ չանել, նաև մարդկանց մեղադրում են նրանում, որ չլինելով մասնագետ՝ վարկածներ են առաջ բերում, տարածում: Պատկան մարմիններ, եթե դժգոհ եք, որ ոչ մասնագետները կամ ինֆորմացիայի չտիրապետող մարդիկ վարկածներ են առաջ բերում և տարածում, ապա դա արեք դուք: Սուս նստել եք, բնականաբար մարդիկ սկսում են իրենք մտածել, թե ինչն ինչոց է: Խոսեք, ներկայացրեք մարդկանց՝ ինչ է կատարվել և կատարվում, որ մարդիկ հանգստանան, որ պղտոր ջրում ձուկ բռնելու փորձ անողներն էլ կաշկանդվեն, իսկ ոչ մասնագետները ստիպված վարկածներ չմտածեն: Հիմա կասեք, գործի շահերից ելնելով չեն բարձրաձայնում մանրամասները։ Խնդրեմ, մի մանրամասնեք, էության մասին խոսեք, մանրամասները հետո: Մի լռեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել