Pastinfo.am-ը գրում է․Քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության և Մովսես Ներսիսյանի ենթադրյալ սպանության գործն ուղարկվել է դատարան՝ մեղադրյալ Իսրայել Սարգսյանի մասով: Գործն արդեն մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին:
Ըստ մեղադրական եզրակացության, Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին:
Բացի այդ, նա, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայրին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող, նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թվով 4 հատ Ճայթիչ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:
Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/60548
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել