Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզերում գարնանը գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գյուղոլորտում նախատեսվող ծրագրերը:

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ պետական աջակցության բոլոր ծրագրերն այս տարի ևս կրելու են շարունակական բնույթ:

Համաշխարհային բանկի հետ համատեղ նախատեսվում է սկսել մարզերում կոոպերատիվների ստեղծման ծրագրի երկրորդ փուլը, որում կներգրավվի շուրջ 100 համայնք: Առաջին փուլի իրականացումը նպաստել է գյուղացիական տնտեսություններին գյուղտեխնիկայով ապահովմանը, գյուղատնտեսական աշխատանքների համակարգված իրականացմանը, անասնագլխաքանակի ավելացմանը: 
Այս տարի Հայաստանում կբացվի 5 սպանդանոց, ինչը կբերի սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծմանը:

Չնայած նրան, որ ԵՏՄ անդամակցությունը բերում է գյուղատնտեսության զարգացման մեծ հնարավորություններ` ամեն ինչ կախված է մեր քրտնաջան աշխատանքից: Ճիշտ և նպատակաուղղված աշխատելու դեպքում կարելի է օգտագործել ԵՏՄ հնարավորությունները... Ոչ ոք սկուտեղի վրա մեզ ուտեստներ չի մատուցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել