Ես մասնագիտությամբ ոչ իրավաբան եմ, ոչ էլ քննիչ, բայց որպես հասարակ քաղաքացի՝ իմ բանականությունն ինձ թույլ է տալիս անել մի քանի եզրահանգումներ՝ հունվարի 12-ի ոճրագործության հետ կապված:
1.Ուշադիր հետևելով Ավետիսյանների տան դասավորվածությանը՝ ենթադրում եմ, որ հանցագործի առաջին զոհը դարձել է Ավետիսյանների աղջիկը, քանի որ նրա մահճակալը դրված է հյուրասենյակում: Հաջորդ զոհերը դարձել են Ավետիսյան ծնողները, քանի որ հյուրասենյակին հաջորդող ննջարանը պատկանել է նրանց: Նրանցից հետո կրակոցներով սպանվել են Ավետիսյանների տղան, հարսը և թոռնուհին: Լավ, ասենք հայրը և մայրը աղջկան սպանելու ժամանակ կրակոցի ձայներ չլսեցին կամ լսեցին և չհասցրեցին արթնանալ ու սպանվեցին հենց անկողիններում, բայց տղան և հարսը մի՞թե չլսեցին քրոջ և ծնողներին սպանելու ժամանակ արձակված կրակոցի ձայները, որ նրանք էլ չհասցրեցին անկողիններից վեր բարձրանալ կամ գոնե փակեին իրենց սենյակի դուռը և ժամանակ շահեին պատուհանից փախչելու կամ ոստիկանություն զանգելու համար:
2.Այս օրերինն զրուցել եմ շատ մայրիկների հետ, ովքեր ունեցել կամ հիմա ունեն փոքրիկ երեխաներ, և նրանք բոլորն էլ միաբերան ասացին, որ եթե կինը ունի փոքրիկ երեխա կամ երեխաներ, նա չի կարող գիշերը շատ խորը քնել, քանի որ երեխան հաճախ է լալիս, կամ նրան կերակրում են: Մեզ հայտնի է, որ փոքրիկ Սերյոժան եղել է մայրիկի մոտ: Այս դեպքում էլ ինձ հետ զրուցողներն ասացին, որ առավել ևս այդպիսի դեպքում ծնողները չեն կարող խորը քնեն, այնպես որ ընտանիքի անդամների սպանության ժամանակ արձակված կրակոցների ձայները չլսեն: Ուրեմն ինչ է տեղի ունեցել իրականում այդ գիշեր՝ դեռ պարզ չէ, և հույս էլ չունեմ, որ կպարզվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aleksan.sargsyan/posts/709510792496795
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել