1in.am-ը գրում է․
Լրագրողները Սթիվ Ջոբսի այրու և Վաշինգտոնի նախկին ղեկավարի սիրավեպի ֆոտոապացույցներ են հրապարակել, հայտնում է The Daily Mail-ը: Լորեն Փաուելին և Էդրիան Ֆենտիին լուսանկարել են Կայմանյան կղզիների մոտ զբոսանավի վրա հանգստանալիս:
Լրագրողների արած նոր լուսանկարներում (որ ԶԼՄ-ներում են աշխատում լուսանկարների հեղինակները՝ չի նշվում) 51-ամյա Փաուելը և 44-ամյա Ֆենտին միասին արևայրուք են ընդունում:
Պարբերականը նշում է, որ Փաուելի հանդեպ զգացմունքները Ֆենտիին, որը Վաշինգտոնի քաղաքապետն է եղել 2007-2011 թթ., դրդել են 2 տարի առաջ հեռանալ ընտանիքից:
Զույգի հարաբերությունների մասին առաջինը գրել է The Washington Post-ը 2013 թ., սակայն տեղեկությունը հիմնված էր շշուկների վրա:
Նախկին քաղաքապետն ու նրա նախկին կինը 3 երեխա ունեն: Լորեն Փաուելը Ջոբսից 3 երեխա ունի, նրա հետ է նաև Սթիվենի և նրա ընկերուհու՝ Քրիս Էնն Բրենանի դուստրը: