Այսօր զոհվեց երկրորդ զինվորը. նա ևս 3 անչափահաս երեխա ուներArmlur.am-ը գրում է․

Ժամեր առաջ Տավուշի մարզի Չորաթան գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող 34-ամյա Արման Ուդումյանը հակառակորդի կողմից հասցված հրազենային վիրավորումից զոհվել է:

Armlur.am-ի հետ զրույցում Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը, ով շտապում էր զոհված զինծառայողի հարազատներին տեսնելու, վրդովված նշեց, որ գյուղի համար խորը վիշտ ու մեծագույն կորուստ է Արմանի անժամանակ մահը:

Գյուղապետը հայտնեց, որ զոհված պայմանագրային զինծառայողը երեք անչափահաս երեխա ուներ, որոնցից երկուսը` դպրոցական: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել