Նաիրիտցիներն այսօր ստացել են իրենց մի ամսվա աշխատավարձը: Իհարկե, սա մխիթարություն չէ, եթե հաշվի առնենք, որ նրանք ունեն 18-20 տարվա չստացված աշխատավարձ: Բայց նաև վկայությունն է այն բանի, որ եթե պայքարում ես, արդյունք անպայման լինում է: Մյուս կողմից, գործող կառավարությունը սիրում է կիսատ-պռատ քայլերով պառակտել բողոքավորներին: Նաիրիտցիները պետք է մեծացնեն ճնշումը, որովհետև արդեն փետրվարի 6-ին նրանցից 1700-ը պաշտոնապես գործազուրկ է դառնալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել