Նոր մի հատ պոստ եմ նայում, մի ռուս իրա կարծիքն ա գրել ընդհանուր հայ-ռուսական հարաբերությունների մասին, էս վերջին դեպքերն էլ հետը... Հիմար բան ա գրել, որ եթե Ցարական Ռուսաստանը չլիներ էն ժամանակ, թուրքերը սաղ կգրավեին ստեղ, ու Հայաստան չէր լինի... Ծիպա Գյումրու դեպքերից հետո կատարվածն անշնորհակալություն ա հայերի կողմից և այլն... Առանց չափազանցնելու մոտ 150 քոմենթ ա գնում, որտեղ ռուսների ու ուրիշ ազգերից էլ (ոչ հայ) մարդիկ վիճում են սրա հետ գիտականորեն, ասում են՝ ախպեր, տենց չի, ըդտեղ հլը Պարսկաստան կար ամենից բացի, համ էլ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայերը շատ են օգնել մեզ, որ հիմա էլ Հայաստանը միակ բարեկամ երկիրն ա էտ տարածաշրջանում... Մի մասը համաձայնում ա հեղինակի հետ, բայց 150 քոմենթ հավասար գիտական դիսկուսիա է գնում: Ուրեմն մտնում են հայերը ու գնաաաաց. «յա տվայու մամու...», «յա տվայու պապու...» ու տենցոտ ինչ-որ բաներ... Մի տեսակ նենց վատ զգացի ինձ, որ էլի էս մարդիկ տենալու են, որ գիտելիքների վրա հիմնված ինտելեկտուալ դիսկուսիայի փոխարեն մտել, վատ ռուսերենով ինչ-որ բաներ են գրում մարդիկ... Դրա համար խելք պետք չի ախր, ոչ էլ պատասխանատվություն ա ենթադրում... Հեշտ ա՝ ասիր, գնացիր... Ավելի դժվար ա մի հատ նստել, ուսումնասիրել վեճի թեման, փաստարկներ բերել և գործի վրա ապացուցել, որ հիմար բան ա ասել... Տենց մեր քրֆելով՝ մենակ բռի, տգետ մարդկանց տպավորություն ենք թողնում, ոչ մի գովելի, լավ, ազգանվեր բան դրանում չեմ տեսնում: Եկեք մի քիչ փոխենք էլի մեր մոտեցումը նման հարցերին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել