Բարեկամներ, սովորություն դարձրեք`օրվա ընթացքում մի քանի անգամ աղոթել, եթե մոռանում եք, հոգ չէ, բայց փորձեք հիշել: Աղոթեք արթնանալիս, կեսօրին` հաց ուտելիս և գիշերը`քնելուց առաջ: Զինվենք հավատքով ու Հիսուսի սուրբ խաչը մեզ ապավեն: Բարի գիշեր ընկերներ:

Աղօթք քնելուց առաջ
Պահապա´ն ամենայնի Քրիստոս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրայ`
ցերեկ եւ գիշեր, տանը նստելիս,
ճանապարհ գնալիս, ննջելիս եւ արթնանալիս,
որպէսզի երբէք չսասանուեմ.
եւ ողորմի ´ր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս.
(Սբ. Ներսես Շնորհալի, «Հաւատով Խոստովանիմ»)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել