Վերջերս գաղտնազերծված ՀԴԲ-ի փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Ադոլֆ Հիտլերը Երկրորդ աշխարհամարտից հետո դեռ երկար տարիներ ողջ ու առողջ է եղել ու բնակվել է արգենտինական Անդերում։

Պաշտոնական վարկածի համաձայն՝ 1945 թվականի ապրիլի 30-ին Ադոլֆ Հիտլերն ինքնասպանություն գործեց իր ստորգետնյա բունկերում։ Նրա մարմինը հայտնաբերել ու ինքնությունը պարզել էին խորհրդային զինվորները։ Հնարավո՞ր է արդյոք, որ այսքան տարի շարունակ ռուները ստում էին, ու պատմությունն իրականում այլ է եղել։

Adolf Hitler

Ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում լուրջ կասկածի տակ դնել պաշտոնական վարկածը, մինչև ՀԴԲ-ն չհրապարակի իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը։ Պարզվում է, որ, այնուամենայնիվ, հնարավոր է, որ պատմության ամենաատելի կերպարը հասցրել է փախչել արդեն պարտված Գերմանիայից ու իր կյանքը շարունակել Անդերի ստորոտներում՝ վարելով խաղաղ ու ներդաշնակ կենսակերպ։

adolf-hitler-and-eva-braun

(click to enlarge)

Հետախուզությունում տեղյակ էին

ՀԴԲ-ում պահվող փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Եվա Բրաունի ու Ադոլֆ Հիտլերի ինքնասպանությունը կեղծված էր, ու տխրահռչակ այս զույգի փախուստին կարող էր նպաստել անգամ անձամբ Ալլեն Դալլեսը։ Լոս Անջելեսում կազմված փաստաթղթերից մեկում նշվում է, որ ՀԴԲ-ն քաջատեղյակ էր նացիստների առեղծվածային սուզանավի մասին, որն իր ուղին էր հարթում դեպի Արգենտինայի ափերը։ Բյուրոյին նաև հայտնի էր, որ դրա մեջ էին գտնվում հայտնի բարձրաստիճան նացիստ պաշտոնյաներ։ Եվ որ ամենահետաքրքրականն է՝ այս փաստաթղթի համաձայն՝ ՀԴԲ-ն անգամ տեղյակ է եղել, որ Հիտլերը բնակություն է հաստատել արգենտինական Անդերի ստորոտում։

Ո՞վ էր առեղծվածային ինֆորմատորը

Գաղտնազերծված թղթապանակում ընդգրկված է 1945 թվականի օգոստոսին գրված մի նամակ՝ անոնիմ ինֆորմատորից, որտեղ հեղինակը պահանջում էր քաղաքական ապաստան՝ կարևորագույն տեղեկություններ հաղորդելու դիմաց։ Այն, ինչ որ նա հայտնել է ՀԴԲ-ի գործակալներին դրանից հետո, ցնցող է։

Ինֆորմատորը ոչ միայն գիտեր, որ Հիտլերը գտնվում է Արգենտինայում, նա նաև այն հաստատված 4 անձանցից էր, ովքեր հանդիպել էին այն սուզանավին, որը հասել էր Արգենտինա։ Պարզվում է՝ Արգենտինա հասել են երկու սուզանավեր, ու երկրորդի մեջ եղել են Ադոլֆ Հիտլերն ու Եվա Բրաունը։ Արգենտինական իշխանությունները ոչ միայն ջերմորեն դիմավորել էին Գերմանիայի արդեն նախկին բռնակալին, այլև ակտիվորեն օգնել էին, որպեսզի նա թաքնվի։ 

Ինֆորմատորը հայտնել էր ոչ միայն այն բնակավայրերի մանրամասն նկարագիրը, որտեղ բնակություն էր հաստատել Հիտլերն իր կողմնակիցների հետ, այլև վստահելի ֆիզիոլոգիական մանրամասներ, որոնք վերաբերում էին Հիտլերին։ Հասկանալի պատճառներով այս ինֆորմատորի անունը ՀԴԲ-ի ոչ մի փաստաթղթում չի նշվում, բայց ակնհայտ էր, որ նրան առնվազն որոշ ՀԴԲ գործակալներ վստահում էին։

ՀԴԲ-ն թաքցրել է Հիտլերի մասին տեղեկություններ

Նույնիսկ ունենալով մանրամասն տվյալներ Հիտլերի ու նրա գտնվելու վայրի մասին՝ ՀԴԲ-ն ոչ մի հետագա քայլ չի ձեռնարկել, նույնիսկ այն պարագայում, երբ կային բազմաթիվ վկայություններ, որ Արգենտինայի ափերի մոտ խարիսխ էր գցել գերմանական U-530 սուզանավը, որն ի վերջ հանձնվել է արգենտինական իշխանություններին ու դրանց մեջ կային գերմանացի անձնակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ ևս։

Նույնիսկ ավելի շատ ապացույցներ են եղել

Բացի ՀԴԲ-ի վերնշյալ փաստաթղթերից, կան նաև մի շարք այլ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Հիտլերն ու Բրաունը չեն մահացել Բեռլինի ստորգետնյա բունկերում։

1945 թվականին Բուեյնոս Այրեսում ԱՄՆ-ի նավատորմային կցորդը տեղեկացրեց Վաշինգթոնին, որ կա մեծ հավանականություն, որ Հիտլերն ու Բրաունը հենց նոր ժամանել են Արգենտինա։ Նա նշել է U-530 ժամանման մասին, ինչպես նաև կցել է բավարական ոճի մի նորակառույց առանձնատան լուսանկարներ, որը գտնվում է Անդերում։

Մյուս փաստերը ներկայացրել է ճարտարապետ Ալեհանդրո Բուստիլլոն, ով գրել է, որ իր աշխատանքներից շատերը, այդ թվում նաև Հիտլերի տունը, ֆինանսավորվել են գերմանացի հարուստ ներգաղթյալների կողմից։

Անհերքելիի ապացույց, որ Հիտլերը փախել է

Հավանաբար ամենաակնառու ապացույցն առ այն, որ Հիտլերը կարողացել է փրկվել, գտնվում է Ռուսաստանում։ Այն բանից հետո, երբ Կարմիր Բանակն օկուպացրեց Գերմանիայի իր բաժինը, ենթադրաբար Հիտլերի աճյունն արագ թաքցրեցին ու ուղարկեցին Ռուսաստան, որպեսզի այն էլ երբեք չհայտնվի հանրային հասանելիության դաշտում։ Դա տևեց մինչև 2009 թվականը, երբ Կոննեկտիկուտի համալսարանի հնէաբան Նիկոլաս Բելլատոնիին թույլատրվեց անցկացնել ԴՆԹ հետազոտություն՝ գանգի պահպանված բեկորների միջոցով։

Այն, ինչ նա պարզեց, իսկական սենսացիա էր։ Բացի նրանից, որ այդ գանգի բեկորների ԴՆԹ-ն չէր համապատասխանում Հիտլերից մնացած ԴՆԹ-ի նմուշներին, այն չէր համապատասխանում նաև Եվա Բրաունի ԴՆԹ-ին։ Ուստի հարց է ծագում, թե ինչ էր հայտնաբերել ԽՍՀՄ-ը բունկերում, և ուր է Հիտլերը։

Նույնիսկ նախկին գեներալ ու ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը զեկուցագիր է գրել, որտեղ նշել էր, որ ինքը մտահոգված է Հիտլերի անհետացմամբ։ Ստալինը ևս կիսվել էր նույն մտահոգություններով։ 1945 թվականին Stars and Stripes թերթը ցիտել էր գեներալ Էյզենհաուերին, ով ասել էր, որ կա հավանակնություն, որ Հիտլերը ողջ է մնացել ու բնակություն է հաստատել Արգենտինայում։

Արդյո՞ք սա հնարավոր է

Ժամանակի ընթացքում նորանոր փաստեր են ջրի երես դուրս գալիս, որոնք վկայում են այն մասին, որ ոչ միայն հնարավոր է, այլև շատ հավանական է, որ Հիտլերը փախել է Գերմանիայից, ու դրանում նրան օգնել են տարբեր երկրների հատուկ ծառայությունները, իսկ ՀԴԲ-ի գաղտնազերծված արխիվները ևս մեկ անգամ փաստում են, որ դաշնակիցներից մեկը ոչ միայն իմացել է այս մասին, այլև հմտորեն թաքցրել է իրականությունը։ Ուստի եթե մեզ հարցնեք, թե արդյո՞ք Հիտլերը փախել է Արգենտինա, ապա պատասխանը կլինի «Այո՛»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել