Jessie Gallan turned 109 on January 2 and celebrated with a slice of cake in her Aberdeen care home

Ջեսի Գալանը այս տարվա հունվարի 2-ին 109 տարեկան դարձավ։ Նա Շոտլանդիայի ամենածեր մարդն է ու գուցե նաև ամենաիմաստունը։ Այս կենսախինդ կինն ակտիվ է և վայելում է իր յուրաքանչյուր օրը։ Նա ամեն օր ժամանակ է անցկացնում իր ընկերների հետ և ակտիվ կենսակերպ վարում, սակայն նա աշխատում է հեռու մնալ տղամարդկանց սիրահետումներից։

Miss Gallan (left) had a simple upbringing with five sisters and one brother who slept top-to-tail every night on a straw-filled mattress 

Ջեսին ծնվել է երկու սենյականոց քոթեջում և մինչև 13 տարեկանն իր հինգ քույրերի ու եղբոր հետ մի փոքրիկ անկողնում քնել։ 13 տարեկանում նա տնից հեռացավ, որպեսզի մեկ այլ վայրում կթվորուհի աշխատի։ Հետագայում նա աշխատանքի տեղավորվեց մի ֆերմայում՝ որպես խոհարարի օգնական, իսկ ավելի ուշ աշխատանքի ընդունվեց մի հյուրանոցում։

Scotlands oldest woman insisted that the secrets to a long life are a eating warm bowl of porridge each morning and staying away from men

Տիկին Գալանը ներկայումս Աբերդինի խնամքի կենտրոններից մեկում է բնակվում։ Նա ասում է, որ երկարակեցության գաղտնիքը տղամարդկանցից հեռու մնալն է. նրանք ավելի շատ հոգս են պատճառում, քան արժե հանուն նրանց կրել։ Իր կյանքի ընթացքում նա գրեթե ամեն օր մարմնամարզությամբ է զբաղվել, ամեն առավոտ կերել մի լիքը աման տաք շիլա և երբեք չի ամուսնացել։  

Ես միշտ տքնաջանորեն աշխատել եմ և հազվադեպ արձակուրդի գնացել։ Ես միշտ լավ աշխատանքներ եմ ունեցել և համագործակցել լավ մարդկանց հետ։ Զարմանալի է տեսնել, թե ինչպես է աշխարհը փոխվել։    

Խնամքի կենտրոնի աշխատակից Ռեբեկա Ստրիթերն ասել է, որ ավելի քան մեկ դար ապրած այս կինը մինչ օրս էլ հաճախում է բոլոր համերգներին և կիրակի օրերը մասնակցում պատարագին։ Նա, անկասկած, շատ առողջ կենսակերպ է վարել։ Փաստորեն, այս կինը բնավ չի զղջում, որ կյանքում չի ամուսնացել և երեխաներ չի ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել