Շերիլ Պրուդհամը և նրա ամուսին Ռոբերթը բնակվում են Քենթում։ Չերիլը 11 երեխայի մայր է, սակայն նա որոշեց դրանով կանգ չառնել։ Նա վերջերս հայտարարել է, որ հղի է իր 12-րդ երեխայով։ Երեխայի սեռն արդեն պարզ է. 32-ամյա Շերիլն աղջիկ է ունենալու։ Սա զույգի 8-րդ աղջիկը կլինի։ Այս բազմազավակ ընտանիքը կառավարությունից տարեկան 38,000 ֆունտ ստեռլինգ (57.433 դոլար) է ստանում։

Cheryl and Robert Prudham pictured with some of their 11 children - they are now expecting number 12

12-րդ երեխայի մասին կինը տեղեկացրել է «Facebook»-ով։ Մի քանի ժամ անց Շերիլը տեղադրել էր էխոգրաֆիայի նկարը՝ «իմ արքայադուստրը» գրությամբ։ Նա նաև գրել էր սոցցանցում, որ չգիտի՝ ինչ անուն դնել փոքրիկին ու խնդրել էր ընկերներին օգնել իրեն անուն ընտրել երեխայի համար։ Շերիլը որոշեց Թիլի Գրեյս կոչել երեխային։ Շերիլը, ով 2 տարով մեծ է ամուսնուց, իր առաջին երեխային ունեցել է 17 տարեկանում։ Նա նշել է, որ միշտ ցանկացել է մեծ ընտանիք ունենալ, մայրության բերկրանքն աշխարհի լավագույն զգացողությունն է։


Օգոստոսին Շերիլը երկվորյակ աղջիկներ էր ունեցել, իսկ երկվորյակների ծնունդից շաբաթներ անց իմացավ, որ կրկին հղի է։ Շերիլի առաջին 6 երեխաներն ուրիշ տղամարդուց են։ Իր ներկայիս ամուսնուն՝ Ռոբին, Շերիլը հանդիպել է 2009 թ. մարտին։ Նրանք սիրահարվել են իրար, ամուսնացել ու շատ երեխաներ ունեցել։ Այս ամենը հեքիաթի է նման, սակայն թե՛ Ռոբը, թե՛ Շերիլը շաբաթը 20 ժամ աշխատում են՝ իբրև տարեց մարդկանց խնամակալներ։ Նրանց իրենց հույսը չեն դնում կառավարության օժանդակության վրա ու սեփական քրտինքով են իրենց ապրուստը վաստակում՝ անշուշտ ընդունելով նաև կառավարության սահմանած նպաստները։


   


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել